Փաշինյանը չի պայմանավորվում.Վանեցյանի կողմից արված հայտարարությունը հեռուն գնացող հայտարարություն է

Հարցին, թե իրենք գոհ են արդյո՞ք Վանեցյանի աշխատանքից, Մարուքյանն ասաց, որ ջերմ հարաբերություններ ունեցել են նրա հետ. «Եթե տեսնեինք, խորը ինֆորմացիա ունենայինք աշխատանքի մասով, կնախաձեռնեինք հրաժարականի գործընթաց: Սա մեծ հաշվով անակնկալ էր»:
Մարուքյանը նաև հերքեց, որ ԱԱԾ-ի ու Ոստիկանապետի մասին իրենց նախագիծը կապ ունի դրա հետ՝ նշելով, որ նախագիծը ներկայացրել են դեռ հունիսին. «Կապեր կարող են լինել այն իմաստով, որ մենք քաղաքական կանխատեսումներ ենք արել, որ կառավարության կառուցվածքն ավելի ժողվորդավար պետք է լինի։ Հունիսին մենք ի՞նչ իմանայինք, որ առաջին ընթերցման ժամանակ Վանեցյանը հրաժարական է տալու»:
«ԼՀԿ»-ական Մանե Թանդիլյանն իր հերթին նշեց, որ Վանեցյանը ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է, և հունիսին բարդ կլիներ գուշակել, որ նման բան կլինի:
Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Վանեցյանը քաղաքական դաշտ է մտնում իշխանությունների հետ պայմանավորվածությունների միջոցով, Մարուքյանն ասաց, որ նման բան չի մտածում. «Նիկոլ Փաշինյանի տեսակը ես գիտեմ, նա չի պայմանավորվում»:
«ԼՀԿ»-ում չգիտեն, թե որ քաղաքական ուժի կամ անհատների հետ Վանեցյանը կարող է սկսել ենթադրյալ քաղաքական գործունեությունը: