Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

18 սեպ 2019 10:38

Օսիպյանը ներկայացրել է ուժ կիրառելու վտանգները Ամուլսարում, ինչը բարկացրել է վարչապետին. «Հրապարակ»

«Անվտանգության խորհրդի նիստում երեկ քննարկվել է երկրում անվտանգային միջավայրի հարցը։ Խոսվել է ԱԱԾ տնօրենի հեռանալու մասին։ 

Մեզ պատմեցին, որ վարչապետը խոսել է նաև Ամուլսարի հանքը գործարկելու մասին և շեշտել է ճանապարհը բացելու անհրաժեշտությունը, իսկ Վալերի Օսիպյանը կասկածներ է ունեցել այդ օպերացիայի հետ կապված և փորձել է ներկայացնել ուժ կիրառելու վտանգները, ինչից վարչապետը զայրացել է և հայտարարել, որ եթե նա ի վիճակի չէ, օպերացիան կիրականացնի ներքին զորքերի ղեկավարը՝ փոխոստիկանապետ Վահե Ղազարյանը։ 

Ավարտին որոշվել է, որ Օսիպյանը հրաժարականի դիմում կներկայացնի։ Այսօր կհրապարակվի հրամանագիրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր