Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

18 սեպ 2019 11:18

Վանեցյանը շուտով ստիպված է լինելու բացատրություններ տալ մարդկանց վրա գործեր կարելու,տեռորի իրականացմանը մասնակցելու համար

Հետեւում եմ Արթուր Վանեցյան- Նիկոլ Փաշինյան էպոպեային: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Նայում եմ ԱԱԾ նախկին ղեկավարի վերջին հարցազրույցը: Չգիտեմ, թե օրենքի առաջ այդ ինչ «շատ հարցերի» պիտի պատասխանեմ ես, որովհետեւ ձեւակերպված իրավական հարցերի գոյության մասին տեղյակ չեմ, եւ դրանք, որպես այդպիսիք, ուղղակի չկան: Փոխարենը կան անպատասխանատու հայտարարություններ եւ ջղաձիգ հրապարակային «հանձնարարականներ»: Բայց այս թեմայով ավելի ուշ կխոսենք:


Մինչդեռ հենց ինքը` Արթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ քաղաքական պատվերով մարդկանց վրա գործեր կարելու, ռեպրեսիվ հետապնդումներ կազմակերպելու, նախագահ բանտարկելու քաղաքական պատվերի մաս կազմելու, պետական իշխանության տարբեր ճյուղերի նկատմամբ տեռորի իրականացմանը մասնակցելու կամ այդ ամենի մասին իմանալու եւ չբարձրաձայնելու մասին:
Անշուշտ, անդունդը գլորվող գնացքը ժամանակին լքելը եւ կատարվողի մեջ ավելի խրվելուց հրաժարվելը մեծ «զեղչեր» կտան պարոն Վանեցյանին, բայց, այնուամենայնիվ, այդ հարցերը հնչելու են եւ դրանց պատասխաններն ակնկալվելու են: Անկասկած, այդ հարցերի պատասխանները նաեւ ստացվելու են:
Հ. Գ. Բանականության հետ խնդիրներ ունեցող ռեժիմից ազատվելուց հետո պետք չի կրկնել այդ նույն ռեժիմի սխալները: Բարի գալուստ բանական աշխարհ»,–նշել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր