«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

18 սեպ 2019 11:40

Հայաստանյան այդ ո՞ր «չպատժված կոռուպցիոները» կարող էր գրել Վանեցյա­նի հրաժարականի տեքստը

«Փաստ» թերթը գրում է. «Վանեցյանի հրաժարականի դեռ «շատ ջուր վերցնելու ունակ» պատմու­թյունը մեկ միանգամայն ուշագրավ երանգ ևս ուներ: Այն զգացվեց վար­չապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի ռեակցիայից:
Այսպես, վարչապետի ՀՀՇ-ական ծագումնաբանությամբ խոսնակը, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի հայտարարության տեքստին, նման մեկնաբանություն տվեց. «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքս­տը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեա­կան պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն...»:
Իհարկե, նման մեկնաբանությունը նախ հուշում է, թե Փաշինյանը որքան ծանր է տարել Վանեցյանի այդ հայտա­րարությունը, այսինքն, թե նա ինչ իմաստ դրեց այդ հրաժարականի տակ: Եվ նկատենք՝ մտահոգության տեղիք իրոք կա. այն, ինչ ներկայացրեց Վանեցյանը, անգամ սովորական ռումբ չես համարի, որ մեկ անգամ պայթեց և վերջ, այն դեռ օրեր և շաբաթներ շարունակ է մի գլուխ պայթելու: Բայց սրանով հան­դերձ, Կարապետյանի մեկնաբանությու­նը մեկ այլ ուշագրավ հետևության է տանում: Այսպիսով, ո՞վ է գրել Վանեցյա­նի հրաժարականի տեքստը: Մի կողմից՝ հասկանալի է, չունենալով անվտանգության երաշխիք, Վանեցյանը հազիվ թե նման սկանդալի գնար: Այսինքն, եթե պարզապես դժգոհ է իշխանական հա­մակարգի վիճակից, ընդամենը հրաժա­րական կտար և հանգիստ կհեռանար: Իսկ այսպես, միանգամից ինքն իրեն դարձրեց Նիկոլի աչքի գրողը, որը մեծ հավանականություն է տալիս համապա­տասխան «թիկունք» ունենալու վարկա­ծին: Ու Կարապետյանն էլ հենց դա է ակ­նարկում «Ով է գրել այդ տեքստը»:

Ճիշտ է, նա անմիջապես էլ մեղքը բարդում է ինչ-որ կոռուպցիոներների PR-շիկների վրա, սակայն դա բավականին անլուրջ է. հայաստանյան այդ ո՞ր «չպատժված կոռուպցիոները» կարող է ոչ միայն վարչա­պետի հովանու տակ գտնվող հզոր ԱԱԾ պետին ոչ միայն հրաժարականի դրդել, այլ այսպիսի սկանդալային հրաժարականի»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր