«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

18 սեպ 2019 15:45

Իրերը հավաքեց ու դուռը փակեց. «Հեռանալուս պատճառների մասին». Վալերիյ Օսիպյան

Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը իր ֆեյսբուքյան  էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ՝ կից գրելով.

«Մարդ, ով շատ կարճ ժամանակահատվածում փոխեց համակարգը հիմնովին։ Պարոն Օսիպյանը արժանի է ավելի գնահատված աշխատանքի։ Հաջողություն, Գեներալ։
Հ.Գ Ինքը իսկական դուխով ա ու ոնց ինքն ա ասում՝
-Հանցագործի տեղը բանտն ա
-Ոչ թե գրավով ազատությունը։
Հ.Գ.Գ․ Իրերը հավաքեց ու դուռը փակեց»:
***
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին հրաժեշտ տված Օսիպյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է.

«Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը:
Այսուհետ էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում:
Իսկ այսօր ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել հայ ժողովրդին ոստիկանի աշխատանքը գնահատելու և իրականացված փոփոխություններն արժեվորելու համար, շնորհակալություն համակարգի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչև գեներալ, շնորհակալություն ոստիկանության զորքերին, շնորհակալություն ոստիկանության պետին կից հասարակական խորհրդին, ԶԼՄ-ներին՝ պետության համար բարդ և պատասխանատու փուլում մեր կողքին կանգնելու համար:
Շնորհակալություն բոլոր նրանց, ում հետ երկար ու դժվար ճանապարհ եմ անցել մեր ազնիվ ծառայությունն իրականացնելու գործում:

Մաղթում եմ բոլորին բարի ու անձնվեր ծառայություն, անսասան հավատարմություն սպայի պատվին ու արժանապատվությանը, որոշում կայացնելու վճռականություն և պատրաստակամություն:
Շնորհակալ եմ բոլորին պրոֆեսիոնալ և անմնացորդ ծառայության համար:

Պատիվ ունեմ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր