ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը          Արագածոտնի մարզում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը       Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover» և «Honda» մոպեդ, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց    

19 սեպ 2019 15:10

Տեսանյութ.Ծառայում ենք ուշադիր, զգոն և ոչ ենք ասում անտարբերությանը. ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ողջունելով ներկաներին` Արման Սարգսյանը նշեց. «Ոստիկանությունում առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է սպասողական մթնոլորտում ծառայենք` թուլացնելով աշխատանքային ռիթմը, ընդհակառակը` անհրաժեշտ է ձեռքբերումներն ամրապնդել, վերացնել առկա թերությունները, և հարկ է, որ կարճ ժամանակահատվածում հասարակությունը տեսնի նոր ոստիկանություն` ավելի գրագետ, ավելի արհեստավարժ, իրենց պարտականություններն ու իրավունքները հստակ գիտակցող ծառայողներով համալրված»:
Անդրադառնալով ծառայության արդյունավետության բարձրացմանը` ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծեց, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը: Այս համատեքստում Արման Սարգսյանը խոսեց նաև կադրերի ընտրության հարցում անաչառ ու խստապահանջ մոտեցման, ինչպես և կոռուպցիոն երևույթների հանդեպ որդեգրած անհանդուրժողականության մասին:

Խորհրդկացության ընթացքում քննարկվեցին օպերատիվ և արտաքին ծառայություներին վերաբերող այլ հարցեր ևս:
«Ծառայում ենք ուշադիր, զգոն և ոչ ենք ասում անտարբերությանը: Ի գործ, հարգելի ծառայակից ընկերներ»,-ամփոփիչ խոսքում ընդգծեց ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը` մաղթելով բարի ծառայություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր