Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ          Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

19 սեպ 2019 17:05

18-ամյա աղջիկը մահացել է նարկոզից.հարուցվել է քրեական գործ

Ռուսթավի քաղաքի կենտրոնական հիվանդանոցում (Թբիլիսիից 36 կմ հեռավորության վրա) անեսթեզիայից հետո մահացել է 18-ամյա մի աղջիկ՝ քթի միջնապատի վիրահատության նախապատրաստվելու ժամանակ:

Աղջկա  մահվան համար նրա հարազատները մեղադրել են բժիշկներին՝ հայտարարել են, որ նրա մոտ սրտի կանգ է գրանցվել ցավազրկողի ներարկումից հետո: Նրանք պնդում են, որ ցավազրկող ներարկելուց առաջ աղջկա ձեռքին թեստ են անցկացրել, ինչից հետո նրա ձեռքի մաշկը կարմրել է: Սակայն, ըստ նրանց, երևույթին ուշադրություն չեն դարձրել և նրան տեղափոխել են վիրահատարան:
Աղջկա ընկերոջ հայտարարությամբ՝ նա հիվանդանոց էր գնացել ուրախ, կատակել էր բուժանձնակազմի հետ, թե արդյոք ողջ կմնա վիրահատությունից հետո, ի պատասխան՝ վստահեցրել էին, որ վիրահատությունը բարդ չէ: Նրա խոսքերով՝ հիվանդանոցում սրտի կանգի մասին լուրը տարածվելուց հետո ենթադրել անգամ չէր կարող, թե դա կարող է լինել իր հարսնացուն:
Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր