Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

20 սեպ 2019 13:55

Տեսանյութ. Ոստիկանները ծեծել են վարորդին «սուտ Նիկոլ» գրառման համար

Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Երեւանի Հերացի փողոցում ոստիկանները կանգնեցրել են «Սուտ Նիկոլ» գրառմամբ ավտոմեքենան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում տեղեկացրել է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Նրա խոսքով` ոստիկանները ծեծել են մեքենայի վարորդին, իսկ մեքենայում գտնվող կանանցից մեկի մատը կոտրել են:


«Էսօր «սուտ Նիկոլ» գրառման համար ոստիկանները շատ կոպիտ ձևով բերման են ենթարկում մեքենայի վարորդին, որի տեսանյութն ունեմ, կտեղադրեմ իմ էջում։ Սա է Նիկոլ Փաշինյանի ողջ տեսքը, սա է ժողովրդի թեկնածուն։ Սերժ Սարգսյանի ժամանակ անգամ էսպիսի բան չի եղել, էսա ձեր ընտրածը, հարգելի քաղաքացիներ»,- ուղիղ եթերում հայտարարել է Նարեկ Սամսոնյանը։
Ոստիկանը Նարեկ Սամսոնյանին  բացատրում է, որ  մեքենան խախտում է արել` վրան փակցնելով «Սուտ Նիկոլ» գրառումը, ինչին Նարեկ Սամսոնյանը հակադարձեց, որ այդ դեպքում «Դուխով» գրառումն էլ է գովազդային եւ պետք չի խտրական վերաբերմունք դրսեւորել:
Նարեկ Սամսոնյանը իր հետեւորդներին կոչ արեց իրենց մեքենաներին փակցնել «Սուտ Նիկոլ»  գրառումը, որն իրենց կողմից է ստեղծվել:
Նարեկ Սամսոնյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ միջադեպով զբաղվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր