Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

23 սեպ 2019 12:55

Տեսանյութ. Բողոքի ակցիա. Ո՞ւր ենք գնում այսպես,սա ալիքի նման տարածվում է ծառայություն անցկացնող սպաների վրա. Հերթական դե՞պքը

Կառավարության մոտ բողոքի ակցիա են անում Վայոց ձորի մարզում փոխգնդապետին ծեծի թեմայով:
Հիշեցնենք, որ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին հարվածելու համար ձերբակալվել է մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը:
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ սա արդեն նոր Հայաստանում սպային ծեծելու երկրորդ դեպքն է, մյուս դեպքի մասով բոլորը լռում են, որևէ բան չի լուսաբանվել. «Վարչապետը մարզպետի պաշտոնում նշանակել է մի մարդու, ով փողոցային բարքերով է հարցեր լուծում: Պարոն Տրդատ Սարգսյան, քո հայրն էլ պահեստազորի սպա է: Նա 2004 թվականին մի պատմության մեջ հայտնվեց, գտնում էր, որ սպայի կարգավիճակը չեն հարգում: Դու, լինելով այդ ընտանիքի անդամ, այդ ծանրությունը մի՞թե չես զգացել քո վրա: Սպան ի՞նչ էր արել, որ նրա նկատմամբ նման վերաբերմունք եղավ: Հենց զինվորականներն են պահում երկիրը, այլ երկրներում նման վերաբերմունք չկա զինվորականների նկատմամբ: 29 տարեկանը ձեռք է բարձրացնում 40-անց սպայի վրա: Հեղափոխության արդյունքում արժեհամակարգ է փոխվում, բայց այս դեղնակտցուների օրոք որևէ բան չփոխվեց»,-ասաց պահեստազորի սպա Գևորգ Հովհաննիսյանը:


Քաղաքացին ասաց, որ նախորդ դեպքը կապված է Կոտայքի մարզպետի եղբոր հետ. «Այդ առնչությամբ քրեական գործով տասնյակ դիմումներ պատասխան չեն ստանում, կոծկվում է: Այնտեղ էլ ծեծ կա, բռնություն կա` Կոտայքի մարզպետի եղբոր կողմից սպայի նկատմամբ: Միջնորդություններ են արվում, սակայն անպատասխան: Զանգեգ Կոտայքի մարզպետին, թող պատմի ամեն ինչ: Ո՞ւր ենք գնում այսպես: Սա ալիքի նման տարածվում է ծառայություն անցկացնող սպաների վրա:

Քաղաքացին համոզմունք հայտնեց, որ այս դեպքում էլ պատմությունը կոծկվելու է` հորդորելով Տոնոյանին կանչել իրեն  ու ինքն ամեն ինչ կպատմի. «Կոտայքի մարզպետի եղբոր միջադեպը տեղի է ունեցել մայիսի 16-ին: Մարզպետի եղբայրը վերանորոգում է ավտոմեքենան, որը կարող էր լինել իրեղեն ապացույց, որպեսզի խոչընդոտի քննությանը: Սա՞ է իշխանությունը: Սրա՞ համար կանգնեցինք այս իշխանությունների կողքին, եթե սխալվել ենք, մեր սխալը կշտկենք»:
Քաղաքացիները չեն բացառում, որ սպան հնարավոր է ինչ-որ բան է ասել, կամ արել, սակայն պնդում են, որ նման պատասխան չպետք է լիներ. «Եթե նա ինչ-որ բան է ասել, ես հենց հիմա ասում եմ դրա հարյուրապատիկը: Կարող եք գալ ու պատասխան ուզել»:

Ակցիայի մասնակիցները մի քանի անգամ հատուկ շեշտեցին, որ քաղաքական որևէ բան չկա իրենց ակցիայում, խոսքը միայն սպայի մասին է: Ակցիայի մասնակիցները որոշեցին գնալ հոսպիտալ` կոմայի մեջ գտվող սպայի մոտ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր