Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

24 սեպ 2019 13:40

Կեղծ հաղորդում տալը ևս հանցագործություն է.2 լրատվամիջոցի հոդվածագրի հարցաքննության են հրավիրել նախկին ոստիկանապետի մահվան վերաբերյալ հրապարակումների համար

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկ Հարությունյանի վրա ցուցմունք ստանալու նպատակով ճնշում գործադրելու մասին «Հայելի.am»-ի հրապարակումը, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում է: Արդ, այն պետք է դառնա առանձին քննության առարկա:
Եթե հրապարակումը ճիշտ է, ապա պետք է գործ հարուցվի ՔՕ 341-րդ (դատախազի, քննիչի կողմից ցուցմունք տալուն հարկադրելու) հոդվածով, իսկ եթե սուտ է, ապա ՔՕ 333-րդ (հանցագործության մասին սուտ մատնության) հոդվածով: Ի վերջո, ԶԼՄ-ի կողմից հանցագործության մասին ակնհայտ կեղծ հաղորդում տալը ևս հանցագործություն է»:
***
Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով համապատասխան գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ,ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն» Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար:
ՀՀ ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր