Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Ford Transit»-ը, կա 3 տուժած          Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու       Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի    

24 սեպ 2019 16:05

Դիվերսիան շատ տարօրինակ է եղել, թե գործողության ժամի, թե ներգրավված անձնակազմի, գործողությունների առումով

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ երեկ երեկոյան դիվերսիայի ժամանակ զոհված ադրբեջանցի զինվորականի դին փոխանցվել է Բաքվին:
Տոնոյանն ասաց, որ դիակի փոխանցման համար ներգրավվել են ԿԽՄԿ աշխատակիցներին, դաշտային օգնականներին:
Հարցին, թե ինչով է պայմանավորում ինքն այս դիվերսիան, Տոնոյանն ասաց, որ չի կարող ասել. «Դիվերսիան շատ տարօրինակ է եղել, թե գործողության ժամի առումով, թե  ներգրավված անձնակազմի թվաքանակի, թե հատուկ ստորաբաժանման ներկայացուցիչների ներգրավմամբ: Միգուցե և մոլորվել են»:
Տոնոյանն ասաց, որ հայկական կողմը պատասխան տալու չունի. «Մենք մեր հումանիտար պարտքը կատարել ենք, ՊԲ-ն իրականացրել է այն, ինչը պետք է իրականացներ»:

Տոնոյանը խուսափեց գնահատական տալուց, թե ինչ է կատարվել. «Այս պահին մենք էլ ենք վերլուծություններ անում, թե իրականում ինչ է կատարվել: Բացի դրանից պետք է հասկանալ նաև ՊԲ-ի գնահատականը: Կրկնում եմ, որ ժամի, ներգրավված անձնակազմի, գործողությունների առումով շատ տարօրինակ բան է կատարվել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր