Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով          Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

24 սեպ 2019 18:02

Ակամա մտքիդ են գալիս բռնապետի հայտնի խոսքերը՝ «իյա՞, իրո՞ք».ստիպված եմ խախտել լռությունս և խոսել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի գրառումը. «Երկար ժամանակ խուսափում էի հանրապետականների մասին խոսել, որովհետև համարում եմ, որ չի կարելի խփել ընկածներին։ Բայց կարծես թե այս ընկածները չեն գնահատում իմ մոտեցումն ու վերջին օրերին թիրախավորում են Լուսավոր Հայաստանին։ Ուստի ստիպված եմ խախտել լռությունս և խոսել։
 
Այսօր ժողովրդավարությունից խոսող հանրապետական նախկին գործընկերներիս ուզում եմ հիշեցնել մի քանի փաստ, երբ իրենք լռում և աջակցում էին․
-երբ դատական համակարգը վերածվել էր կաշառքով և/կամ քաղաքական պատվերով գործող հիմնարկների, որոնք ազատում էին մարդասպաններին և բանտարկում գումար չունեցողներին,
-երբ օրենքները փոխարինվում էին կիսագողական խաղի կանոններով,
-երբ մի քանի անհատների եկամուտի համար գրոշներով վաճառում էին մեր ընդերքն ու թունավորում բնակչությանը,
-երբ իշխանության մնալու համար վաճառում էիք երկրի ինքնիշխանությունը,
-երբ երկիրը բաժանել էին մարզպետների ու որոշ օլիգարխների միչև՝ դարձնելով նրանց փաշաներ՝ սեփական ժողովրդի գլխին,
-երբ պատմամշակութային արժեքներ էին վերացվում,
-երբ պետական գույքը բարբարոսաբար մեջ-մեջ էր արվում՝ սեփականաշնորհելով նույնիսկ մանկապարտեզները։
 
Միգուցե նախկին գործընկերներս մոռացե՞լ են՝ ինչպես էին ՀՀ քաղաքացիները տոնում նրանցից ազատվելը։
Միգուցե մոռացե՞լ են, որ իրենք էին այդ ամենի մեղավորը։
 
Երևի մոռացե՞լ են, որ այնպես էին ուզուրպացրել քաղաքական համակարգը, որ անհնար էր դարձել ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխությունը։
 
Հիմա հանկարծ նրանք որոշել են, որ ժողովրդավարության կողմնակից են։
Ակամա մտքիդ են գալիս իրենց սիրելի բռնապետի հայտնի խոսքերը՝ «իյա՞, իրո՞ք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր