Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

25 սեպ 2019 10:05

Պայթյունավտանգ իրավիճակ. Եղեգնաձորում վենդետայի սուրն է կախվել.ՊՆ-ն Երևանից խումբ է ուղարկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Թեժ մթնոլորտը փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայտնի ծեծի միջադեպից հետո չի պարպվում Վայոց ձորի մարզում: Եղեգնաձորում վենդետայի սուրն է կախվել: Բանն այն է, որ զինվորականները մեկ մարդու պես առաջ են տանում թեզը, որ ով էլ եղած լինի փոխգնդապետ Արա Մխիթարյանի գլխին քարով հարվածողը, նա հարվածել է համազգեստ կրող բոլոր սպաների գլխին ու պետք է պատասխան տա ոչ միայն օրենքի առջև:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարզում իրավիճակը հարթելու համար ՀՀ ՊՆ-ն ստիպված է եղել մայրաքաղաք Երևանից խումբ ուղարկել: Թե ինչով կավարտվեն բանակցությունները, դժվար է ասել, քանի որ քրեական գործի քննության ընթացքը չի բավարարում զինվորական կողմին, որտեղ քարով գլխին հարվածելու մասով, ըստ էության, դեռ ոչինչ չի քննվել:
Ի՞նչ խումբ է ՊՆ-ից գործուղվել Վայոց ձոր: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծուն Հովհաննիսյանը ասաց, թե միշտ էլ զորամասեր այցելություններ լինում են, դրանք բնական գործընթացներ են և հատուկ ինչ-որ բանի հետ կապել պետք չէ: Հավելենք, որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտնել է, որ թեև ինքը զինվորականի ծեծի հետ կապ չունի, բայց միջադեպի պատճառով հրաժարվում է մարզպետի պաշտոնից»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր