Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

25 սեպ 2019 11:24

Քոչարյանը բացառություն չէ. Հայկ Հարությունյանի մահը կարող էր ձեռնտու լինել նաև ապագա մեղադրյալներին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ գիշերը Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար, նախկին ոստիկանապետ, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության նախկին պետ, ՀՀ պետական պահպանության ծառայության նախկին պետ Հայկ Հարությունյանի դին: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով: ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի հետ զրուցել ենք Հարությունյանի մահվան շուրջ շրջանառվող վարկածների մասին:

– Պարոն Ջհանգիրյան, դուք հակվա՞ծ եք հավատալու ինքնասպանության վարկածին:
– Դե երևի դեպքի վայրի զննությամբ և այլ անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների կատարմամբ առավել շատ հավանական է դիտարկվել ինքնասպանությունը, դրա համար էլ ինքնասպանության հասցնելու հոդվածով է քրգործ հարուցվել: Բայց, կարծում եմ, քննությունը առջևում է, գուցե այլ վարկածներ առաջ քաշելու հիմքեր առաջանան, այլ վարկածներով քննություն կատարվի: Քանի որ տեղյակ չեմ դեպքի մանրամասներից, դեպքի վայրից, դրա համար չեմ կարող կոնկրետ որևէ գնահատական տալ: Քննություն է կատարվում, հուսանք և հավատանք, որ Քննչական կոմիտեն մեր հասարակության մեջ առկա բոլոր կասկածները կփարատի իր քննությամբ:


–Հայկ Հարությունյանի մահվան կապակցությամբ շրջանառվում էնաև Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի անունը: Այս գործում կա՞ որևէ դրվագ, որի պատճառով Քոչարյանին կարող էր ձեռնտու լինել Հարությունյանի մահը:
– Կարելի է ենթադրել, որ Հայկ Հարությունյանի մահը շատերին կարող էր ձեռնտու լինել՝ ոչ միայն էսօրվա ամբաստանյալներին, այլ նաև ապագա մեղադրյալներին, շատերին: Եվ այդ առումով երկրորդ նախագահը բացառություն չէ»»:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր