Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

25 սեպ 2019 12:48

Կասկածը և տագնապը մտել է մարդկանց մեջ.Վանեցյանի կանգառը՝ Փաշինյանի փակուղին

Կոնսենսուս մինուս մեկ բանաձևը ստանում է շարունակություն. Ոչ մի լուրջ մարդ Փաշինյանի կողքին։
Այս ոչ այնքան պարտադիր, բայց անցանկալի ձևակերպման հեղինակը հենց վարչապետ Փաշինյանն է։ ԱԱԾ պետ Ա. Վանեցյանի հրաժարականի պատմությունը ցույց է տալիս, որ գործող վարչապետը ոչ միայն խուսափում է գրագետ և հավասարակշիռ մարդկանցից, այլև չի տիրապետում հրաժարականների և աշխատանքային հարաբերությունների նորմերին։ Հայաստանից մինչև ԱՄՆ տարածությունը նույնիսկ բավարար չեղավ ճիշտ հետևություններ անելու համար։


Սրանից ամենակարևոր հետևությունները պետք է անեն կառավարության սակավաթիվ անդամները՝ ՊՆ Դավիթ Տոնոյանը, ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը , ԱԻՆ Ֆելիքս Ցոլակյանը և այլն։ Ակնհայտ է դառնում, որ գործող վարչապետը ցանկացած պահի իր փոքր շահի համար կզոհաբերի ցանկացածին՝ յուրայիններին, ամենայուրիայիններին, նրանց վրա բարդելով իր իսկ սխալները և տապալումները։

Պետական համակարգը շատ զգայուն է նման միտումների հանդեպ և շատ արագ իշխանության միջի լուրջ անձինք սկսում են խորը դիսկոմֆորտ զգալ և անել տրամաբանական հետևություններ։ «Իմ քայլի» 88 պատգամավորների մեջ տարակուսանքի ցեցը արդեն մտել է։ Այդ 88-ի մի մասն այսօր արդեն հասկանում է, որ նավապետը երկիրը տանում է խոշոր ցնցումների, վթարի։ Մյուս մասը՝ կհասկանա քիչ ավելի ուշ։
Համակարգի մի մասի մոտ էլ ահագնանալու է վախի զգացումը. Այստեղ խոսքը վերաբերում է քրեական հորինված գործեր սարքող ՀՔԾ-ներին և դատախազներին։ «Ընգերը» մնաց մենակ, բայց «Ընգերը» սկսում է հասկանալ, որ ամեն պահի իրեն կարող են շպրտել դուրս, ու մի հատ էլ պատասխանատվության կանչել պատվերով քրեական գործեր սարքելու համար։
Այսպիսով, իշխանության որակը մտնում է նոր փուլ. Լուրջ մարդիկ սկսելու են խուսափել մաս կազմել այս իշխանությանը։ Այն միահեծան հանձնվում է պատահականություններին և հետդարձի ճանապարհ չունեցող որոշ «ընգերների»։ Իսկ նման իշխանությունների կենսագրությունը լինում է կարճ։
Մյուս կողմից, Վանեցյանի օրինակը ցույց է տալիս, որ միշտ կա հնարավորություն՝ չկատարել անօրինական հանձնարարություններ, չանել հակապետական արարքներ, չտրվել կեղծ բարոյական ճնշումներին և վերջապես միշտ հիշել, որ պաշտոնները ժամանակավոր են և կյանքում ամենակարևոր բանը չեն։ Վանեցյանը ցույց տվեց, որ միշտ կա ընտրության հնարավորություն. հասկացա՞ր «ընգեր»։
Վստահաբար առաջիկայում կլինեն մարդիկ, ովքեր իրենց հրաժարականներով կկարևորեն Վանեցյանի «կանգ առ»-ը։ Լինելու են անակնկալ դեմքեր, այդ թվում՝ իշխանական ամենանեղ շրջանակներից։ Իհարկե՝ դուրս գալու, հեռանալու որոշումը դժվար է, բայց մի պահից՝ մնալը դառնալու է անհնար. այստեղ անձնական հարց չէ։ Մթնոլորտն է այդպիսին։ Կասկածը և տագնապը մտել է մարդկանց մեջ. Երկրի կազմաքանդման պրոցեսը պետք է կանգնեցվի։
 
Այլընտրանքային նախագծեր խումբ





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր