Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

25 սեպ 2019 13:28

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՔԾ պետի տեղակալը՝ Հայկ Հարությունյանի սպանության վարկածների մասին

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առիթվ քրգործը հարուցված է ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը. «Որքան ինձ հայտնի է, ներկա պահին հիմքեր չկան պնդելու, որ տեղի է ունեցել սպանություն: Քրեական գործով վարույթն իրակացվում է Քննչական կոմիտեում, առաջարկում եմ նման հարցերով դիմել իրենց»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք ճի՞շտ էր այնպիսի անձնական տվյալների հրապարակումը, որ տանը մենակ չէր եղել, ալկոհոլի ազդեցության տակ էր եղել, նա արձագանքեց. «Հրապարակումը ՀՔԾ-ի կողմից չի իրականացվել; ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը սահմանում է նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը: Սահմանված է, որ ցանկացած գործով հրապարկման ենթակա տեղեկատվության ծավալը որոշում է կոնկրետ քրեական վարույթ իրականացնող մարմինը, այսինքն քննիչը: Ցանկացած քննիչ ինքն է իրավասու որոշել իր վարույթում գտնվող քրգործով հրապարակման ենթակա ծավալը»:
Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե իբր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ստիպել է Հայկ Հարությունյանին, որ որոշակի ցուցմունք տա, Վլադիմիր Հովհաննիսյանը կարճ արձագանքեց. «Իրականությանը չեն համապատասխանում, հերյուրանքներ են»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր