Տեսանյութ.Այնքան ձգձգեցին, որ հսկայական ինֆորմացիայի տիրապետող վկային կորցրեցինք. Եթե Աղվան Հովսեփյանը ճիշտ վերահսկեր...

«Նրանց որեւէ վտանգ չպետք է սպառնա, դա շատ կարեւոր է: Հայկ Հարությունյանը շատ կարեւոր վկա էր, որովհետեւ նա մարտի 1-ին եղել է ՆԳ նախարարը եւ տիրապետում էր հսկայական ինֆորմացիայի: Սպանություն է, թե ինքնասպանություն է, ես չգիտեմ, որակյալ նախաքննությունը կտա այդ հարցերի պատասխանը: Ափսոսում եմ, որ դատաքննության պրոցեսը այսքան ձգձգեցին: Ռոբերտ Քոչարյանի ու իր պաշտպանական թիմի տակտիկական քայլը հենց դատաքննությունը հեռացնելն էր: Այնքան հեռացրեցին, որ մենք արդեն առանցքային վկաներից մեկը չունենք, բայց նրանք շատ են եղել»,-ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաեւ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ նշելով. «Աղվան Հովսեփյան, որը հիշում եք՝ ոնց էր պաչպչվում դատախազության դռները: Հիմա պետք է առանց պաչպչելու պատրաստ լինի... Աղվան Հովսեփյանը եւ մյուս առանցքային դերակատարում ունեցող վկաները պետք է պաշտպանված լինեն:
Աղվան Հովսեփյանը Արցախում դասախոսություն է կարդում երկրի անվտանգության մասին, բայց ես կարծում եմ, որ մեր երկրի համար ամենամեծ անվտանգության պրոբլեմը ստեղծել է Աղվան Հովսեփյանը, երբ եղել է երկրի դատախազը: Կեղծիքների այս ամբողջ շղթանում նա իր մասնակցության չափաբաժինն է ունեցել: Եթե նա ժամանակին ճիշտ վերահսկեր նախաքննական մարմնի ապօրինությունները, այսօր մենք Հայկ Հարությունյանի դիակը չէինք ունենա»: