«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

25 սեպ 2019 17:06

Կառավարության հանցավոր փնթիության հերթական զարհուրանքը. Միհրան Հակոբյան

Համացանցում է հայտնվել ԵԱՏՄ «Գաղտնի» դրոշմագրով փաստաթուղթ, որը ոչ թե հաքերային հարձակման կամ փաստաթղթի գողության, այլ կառավարության գործունեության փնթիության, միգուցե նաև ԵԱՏՄ-ի գործունեության ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ուղիղ սաբոտաժի հետևանք է: Այս մասին ֆեյսբուքում գրառել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը:
«Այսպես. 2018թ. հունիսի 28-ին Բրյուսելում ստորագրվել է Եվրասիական տնտե­­սա­կան միության անդամ պետությունների և Վիետնամի Սո­ցիա­լիս­տական Հան­րա­պե­տու­թյան կենտ­րոնական մաքսային մարմինների միջև «Եվրա­սիա­կան տնտեսական միության և դրա ան­դամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կող­մից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվա­կանի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի հա­­­մաձայն տեղեկությունների փոխա­նակման իրագործման մասին արձանագրությունը: Այն ստորագրել են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Վիետնամը:
Արձանագրությամբ սահմանվում են ԵԱՏՄ անդամ պետությունների և Վիետնամի կենտորնական մաքսային մարինների միջև մաքսային տեղեկությունների փոխանակման տեխնիկական պահանջները, էլեկտրոնային հաղորդակցությունների կառուցվածքը և փո­խա­նակման կանոնները՝ նպատակ ունենալով նպաստելու տեղափոխվող ապրանքների նույնականացմանը, մաքսային հսկողության գործընթացի արագացմանը և արդյունա­վետության բարձրացմանը, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ, ինչպես նաև օրենսդրության նորմերի խախտումների կանխմանը:
Արձանագրությամբ հստակ սահմանված է, որ տեղեկությունների էլեկտրոնային փո­խանակումն իրականացվում է կա­նո­նա­վոր կերպով՝ Արձանագրության՝ սահմա­նա­փակ հասանելիություն ունե­ցող (կոն­ֆիդեն­ցիալ) փաստաթուղթ համարվող 1-ին հավել­վա­ծով սահմանված տեխնի­կա­­կան մասնագրերի համաձայն: Եվ, որ կողմերը պար­տա­վոր են ապահովել այդ հավելվածում պարունակվող տեղեկությունների պաշտ­­­­պանու­թյու­նը՝ դրա համապատասխան կանոններին և կարգավորումներին հա­մա­պատասխան: Հիշյալ N 1 հավելվածն ունի «Գաղտնի» դրոշմագիր:
Ինչպես ներպետական օրենսդրություններով, այնպես էլ միջազգային պայմա­նագրե­րով, գաղտնիք կազմող (ծառայողական օգտագործման համար) տեղեկու­թյուն­ները պաշտպան­վում են պետությունների կողմից, և դրանց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել, վնաս հասցնել անվտանգությանը՝ առանձին ոլորտներում: Հետևաբար, նման տեղեկությունները չեն կարող հրապարակվել, դրանք չեն կարող հասանելի լինել այն անձանց հա­մար, ովքեր չունեն դրանց ծանոթանալու, օգտագործելու և տա­րածելու համապատասխան թույլտվություն:
Հայաստանը ձեռնարկել է արձանագրության ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացման գործընթաց: Սակայն, այդ ընթացքում հրապարակվել է «Գաղտնի» դրոշմագրով N 1 հավելվածը: Մասնավորապես, այն հրապարկված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում՝ որպես 2019 թվականի մայիսի 23-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգի N 35 հարցի նյութ (https://www.e-gov.am/sessions_old/archive/2019/05/23/): Չի բացառվում, որ այն առանց սահմանափակ հասանելիության շրջանառվել է մինչ այդ և դրանից հետո ևս:
Հատկանշական է, որ որ հիշյալ արձանագրությունը ստորագրած մյուս երկրների համար այն արդեն իսկ ուժի մեջ է մտել և, բնականաբար, վերջիններս գործում են հիշյալ արձանագրու­թյամբ սահմանված այն պահանջով, որ դրա «Գաղտնի» դրոշմագրով N 1 հավելվածը սահմանափակ հասանելիություն ունի: Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այն ողջ մարդկության համար դարձել է հասանելի` դեռևս չստանձնելով միջազգային պարտավորությունները:
Ցավոք, նման դեպքերը մեր երկրի համար անհետևանք չեն մնում, որովհետև միջազգային պարտավորությունների չկատարումը պետության հեղինակության և ռազմաքաղաքական ու տնտեսական անվտանգության հարցերում հղի է լրջագույն վտանգներով», - գրել է Մ. Հակոբյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր