Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

26 սեպ 2019 14:07

Բարձրաստիճան պաշտոնյայի՝ Ավետիսյանի «Գոլդեն Փելիս»-ը հանձնվեց պետությանը. Այն տանկերո՞վ են պահելու

Այսօր` սեպտեմբերի 26-ին, կառվարությունն հաստատել է որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին որոշում: Որոշմամբ նախատեսվում է ընդունել «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող 19.04.2019 և 11.06.2019 թթ. դրությամբ 7 535 889 000 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19 758 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք-շինությունների ներսում առկա շարժական գույքը որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը:
Որոշմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվում է սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ընկերության գույքի կազմից առանձնացվելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել նվիրատվության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ ընկերությունը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել սույն որոշումից բխող պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար սահմանված գումարներն ու տուրքերը:

Նախատեսվում է նաև վերը նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։ Գույքը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում պետության կարիքների համար շահագործելու նպատակով։
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արմեն Ավետիսյանին պատկանող հյուրանոցին:

Ոստիկանությունը հաշվել է և եկել եզրահանգման, որ գույքի պահպանությունն ապահովելու համար ամսական 6,5 միլիոն  դրամ է պետք:
Բացի դրանից, արդեն գույքով հետաքրքրվողներ կան, և կառավարության որոշմամբ հնարավոր է սկսել սակարկումը գույքն օտարելու համար, ինչը կարող է տեղի ունենալ 2 ամսվա ընթացքում:
«Պարոն Սարգսյան, տանկերո՞վ ենք գույքը պահելու, թե իրոք այսքան գումար է անհրաժեշտ»,-հարցրեց փոխվարչապետ Ավինյանը` դիմելով ոստիկանապետի պաշտոնակատարին:
Սարգսյանն իր հերթին դրական պատասխան տվեց:

 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր