ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

27 սեպ 2019 17:07

Շնորհակալ ենք Քիմ Քարդաշյանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և Հայաստանն աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու քայլերի համար. նա մտադիր է Հայաստանում աշխատատեղեր ստեղծել

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի հայ աստղ Քիմ Քարդաշյանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատելու, ինչպես նաև Հայաստանն աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու քայլերի համար:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն առաջարկել է ամերիկահայ աստղին՝ իր նորաստեղծ SKIMS ապրանքանիշը Հայաստան բերել և այստեղ արտադրություն կազմակերպել: 
«Տեղյակ ենք, որ Թուրքիայում սկսել եք Ձեր` SKIMS ապրանքանիշի ապրանքների արտադրությունը: Խնդրում ենք մտածել նույն արտադրությունը Հայաստանում կազմակերպելու մասին ևս, քանի որ Հայաստանը երկիր է, որն աշխարհին հայտնի է իր զարգացած արհեստագործությամբ և ծառայությունների մատուցման որակով»,- ասվում է Քիմ Քարդաշյանին ուղղված թվիթերյան գրառման մեջ:
Հավելենք, որ գրառմանը  Քիմ Քարդաշյանը պատասխանել է:
***
Հանրահայտ հայ մոդել, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել այն մասին, որ շուտով ժամանելու է Հայաստան:
Նա գրել է. «Ես Հայաստան կայցելեմ մոտակա 2 շաբաթվա ընթացքում: Հույս ունեմ գտնել ուղիներ, որոնցով կկարողանամ օգնել ընդլայնել առևտուրը և ստեղծել աշխատատեղեր հայերի համար»:


Քարդաշյանն ակնարկել է, որ խոսքը մարմինը շտկող Skims ներքնազգեստի արտադրություն ստեղծելու մասին է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր