Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

30 սեպ 2019 12:30

Տեսանյութ. Ինչպես հնարավոր չէ ԽՍՀՄ, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնումը

«Որքանով հնարավոր չէ Սովետական Միության վերականգնումը, նույնն էլ ճշմարիտ է Խորհրդային Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնման համար: Մենք ցավում ենք, որ ադրբեջանական կողմը շարունակեց իր ընտրողական հղումները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խեղաթյուրման պրակտիկան։ Բանաձևերը ընդունվել են հակամարտության ռազմական փուլում և չեն հանգեցրել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման՝ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, ինչը շարունակական փորձեր է կատարել հակամարտության ուժային լուծում պարտադրելու համար»,-այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության դիվանագետ Դավիթ Կնյազյանը՝ պատասխանելով ՄԱԿ-ում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթին։
ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը մտածված գլխիվայր շուռ է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնական պատճառներն ու իր սեփական ագրեսիայի հետևանքները։
«Այսօր, զինադադարից  25 տարի անց, ՄԱԿ-ի բանաձևերի առաջնային նպատակը՝ ամբողջական հրադադարը, դեռևս ձեռք չի բերվել: Ադրբեջանն առանձնացնում է բանաձևերի միայն մեկ էլեմենտը՝ թերագնահատելով մյուսները, ինչպիսին է, օրինակ, շրջափակման վերացումը կամ բանաձևերում նշված հակամարտության կողմերին անտեսելը: Բոլոր բանաձևերով Լեռնային Ղարաբաղը հստակ ճանաչվել է որպես հակամարտության կողմ: Եթե Ադրբեջանը պատրաստ է իրագործել բանաձևերը, ապա առաջին հերթին պետք է հասնի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՝ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար: Հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտը ոչ թե Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումն է, այլ ադրբեջանական քաղաքականությունն ու գործողությունները, որոնք խոչընդոտում են խաղաղ լուծման առաջընթացին»,-ասել է Դավիթ Կնյազյանը։
Նշենք, որ Մամեդյարովն իր ելույթում հակամարտությունը ներկայացրել էր որպես ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հակամարտություն, ասելով, թե «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի նկատմամբ» հանգեցրել է իր երկրի տարածքի կորստին, 1 մլն փախստականների, հիշատակել էր ՄԱԿ-ի բանաձևերը, որոնք «քննադատել են Հայաստանին»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր