«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

02 հոկ 2019 11:01

Քոչարյանի տրյուկները.դիմել է Իզմիրլյան ԲԿ-ի գլխավոր տնօրենին՝ իր համար բժշկական պատմություն հորինելու խնդրանքով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը ուզում է ամեն գնով վիրահատվել, որպեսզի հիմնավոր պատճառ ունենա հոկտեմբերի 7-ին սկսվող դատավարությունը հետաձգելու համար:
Մեր տեղեկություններով՝ Քոչարյանը դիմելով Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ բողոքել է, որ ինքը տառապում է գիշերամիզությամբ և շագանակագեղձի ադենոմա ունի, մի առողջական խնդիր, որն ունեն 50-ն անց գրեթե բոլոր տղամարդիկ, բայց որի համար վիրահատական միջամտության անհրաժեշտություն է առաջանում միայն ծայահեղ դեպքում, ինչը Քոչարյանի դեպքում բացակայում է: Մինչդեռ Քոչարյանը խնդրել է, որ Իզմիրլյանի գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանը իր համար նման բժշկական պատմություն հորինի և հիմնավորի վիրահատական միջամտության անհրաժեշտությունը:
Չարչյանը այս հարցով դիմել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, քանի որ բժշկական կենտրոնը գտնվում է Մայր Աթոռի տնօրինության տակ: Կաթողիկոսը հստակ հասկացրել է, որ ինքը ցանկություն չունի մասնակցելու նման կեղծարարությանը և նույնը խորհուրդ է տվել բժշկական կենտրոնի տնօրենին:

Ինչ վերաբերում է գիշերամիզությամբ տառապելու հետ կապված պատմությանը, սա ևս չանցնող տրյուկ է, քանի որ նման հիվանդությամբ տառապելու փաստացի ապացույցներ գոյություն չունեն: Այնպես որ, Քոչարյանը ստիպված է լինելու մասնակցել դատավարությանը և կրելու իր բաժին պատասխանատվությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր