ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

02 հոկ 2019 16:23

1 դրական հոդված Արարատ Միրզոյանի մասին. Փաշինյանի սխալների պատճառով ինքն է տուժում և զբաղվում է այդ հարցերի կարգավորմամբ

«2019 թ-ի սեպտեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։
Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 431 հոդված, որոնցից 97-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 333-ը՝ չեզոք։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շարունակում է մեղադրվել հովանավորչության և ծանոթ-բարեկամով մարդկանց աշխատանքի տեղավորման մեջ։ Լրատվականները գրում են, թե ինչպես են ԱԺ-ում աշխատանքի տեղավորել տարբեր պաշտոնյաների։
Այսպես՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսին Դավիթ Կարապետյանը՝ ԱԺ նախագահի խորհրդականն է։

Լրատվականները գրում են, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ Նիկոլ Փաշինյանը բոլոր ուժերով է պայքարում, այդպես, ըստ հրապարակման՝ նաև ՍԴ-ի դեմ օգտագործելով Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանից մինչև ուժային կառույցներ, գործադիր մարմնի ներկայացուցիչներից մինչև փողոցային խուժան։
ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը քննադատաբար է մոտեցել Արարատ Միրզոյանի Նուրսուլթան այցին և ելույթին։ Արմեն Աշոտյանը գրել է. «Հերթական անգամ, չեմ հասկանում, թե ինչու, Հայաստանի Ազգային Ժողովի ղեկավարը միջազգային հարթակներում իր ելույթներում խուսափում է հիշատակել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում:
Նախորդ անգամ անձամբ եմ լսել Մոսկվայում պառլամենտարիզմին նվիրված միջազգային համաժողովին բառացի հետևյալը. «Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ և ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգման վրա»։

Արարատ Միրզոյանին քննադատում են նաև Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո հնչեցրած գնահատականների համար։ Հասարակության և փորձագիտական դաշտում կարծիք է ձևավորվել, որ Արարատ Միրզոյանն ուժայինների հրաժարականի մասին հարցերին պատասխանելիս խիստ լարված է եղել։
Արարատ Միրզոյանի մասին դիտարկվել է նաև դրական հոդված։ Ըստ այդ հոդվածի՝ հասարակության մեջ կարծիք է ձևավորվել, որ Արարատ Միրզոյանը վատ վիճակում է հայտնվել և Նիկոլ Փաշինյանի սխալների պատճառով ինքն է տուժում և զբաղվում այդ հարցերի կարգավորմամբ»։

«Մեդիա պաշտպան»




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր