Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 հոկ 2019 11:59

Տեսանյութ. Սիրում է երաժշտության տակ մարդկանց հերձել.լրագրողին խեղդամահ են արել, իսկ մարմինն անդամահատել ու ոչնչացրել են

Բրիտանական BBC-ն նոր մանրամասներ է ներկայացրել ուղիղ մեկ տարի առաջ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործած և այնտեղ դաժանորեն սպանված ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի գործով:

Թուրքիայի հատուկ ծառայությունները հայտնել են լրագրողի սպանության նախապատրաստման ու սպանության պահի ձայնագրության առկայության մասին, որը հաջողվել է ստանալ հյուպատոսարանում գաղտնալսող սարքերի օգնությամբ: Ձայնագրությունները լսել են շատ քիչ մարդիկ, և նրանցից երկուսն այս թեմայով զրուցել են BBC-ի հետ:

Այդ մարդկանցից մեկը բրիտանուհի փաստաբան Հելենա Քենեդին է, որը լսել է Խաշոգջիի ձայնը սպանության պահին:

«Սարսափելի է լսել ինչ-որ մեկի ձայնը, այդ վախը նրա ձայնի մեջ և հասկանալ, որ դուք լսում եք կենդանի մարդու: Դա ստիպում է մարմնով մեկ դողալ»,-ասել է Քենեդին:

Նա մանրամասն ձայնագրել է հյուպատոսարանում «սպանող ջոկատի» անդամների խոսակցությունը:

«Դուք կարող եք լսել, թե ինչպես են նրանք ծիծաղում: Դա վախեցնող է: Նրանք գիտեն, որ այդ մարդը կմտնի ներս ու նրան կսպանեն»,- ասել է նա:
Քենեդիին հրավիրել են միանալ Անյես Կալամարի գլխավորած թիմին, որը հանդիսանում է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն արտադատարանային սպանությունների գործով: Մարդու իրավունքների պաշտպանության գծով փորձագետ Կալամարը որոշել է օգտագործել սեփական մանդատը՝ սպանությունը բացահայտելու համար՝ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը հրաժարվել է միջազգային հետաքննություն իրականացնել: Նրանից պահանջվել է մեկ շաբաթ, որպեսզի համոզի, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները թույլ տան իրեն լսել ձայնագրությունները:

Մասնավորապես, ձայնագրության մեջ լսվում է՝ ինչպես է սաուդցի դատաբժշկական փորձագետ Սալահ ալ Տուբեյգին ասում, որ սիրում է երաժշտության տակ մարդկանց հերձել:

Հիշեցնենք, որ Խաշոգջին աշխատում էր The Washington Post թերթում և 2017թ.-ից ի վեր ապրում էր ԱՄՆ-ում: Անցած տարվա հոկտեմբերի 2-ին նա Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետ կորել էր: Հյուպատոսարանից հայտնել էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:

Հետաքննության արդյունքում Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ լրագրողին դիտավորյալ խեղդամահ են արել, իսկ մարմինն անդամահատել ու ոչնչացրել են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր