Մեծ Բրիտանիան ծրագրում է մշակել հեռահար հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել Ռուսաստանի միջուկային զենքը          Ալավերդին վստահում են Ռուսաստանի քաղաքացուն, որը նույնիսկ սեփական գույքը չի կարողանում կառավարել․ «ՉԻ»       Փաշինյանը հավերժ չէ.Կարևոր է ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում կամուրջներ չայրել, այլապես հարաբերությունները կարգավորել արդեն չի հաջողվի    

28 սեպ 2020 14:54

Սաուդյան Արաբիան պաշտոնապես արգելեց թուրքական ապրանքները, նաև արշավ է սկսել, որպեսզի իր քաղաքացիները չմեկնեն Թուրքիա

Թուրքական արտադրանքն արգելելու Սաուդյան Արաբիայի որոշումն ուժի մեջ է մտնում այս շաբաթ՝ փորձելով հարված հասցնել Թուրքիայի արդեն խեղված տնտեսությանը։ Այս մասին գրում է Ahval-ը՝ հղում անելով Cumhuriyet-ին:


Նշվում է, որ նախորդ տարի Ռիադը ոչ պաշտոնական էմբարգո էր դրել թուրքական ապրանքների, այդ թվում՝ տեքստիլի ու փչացող սննդամթերքի վրա:


Սաուդացիները իրենց օդանավակայաններում պահում են Սաուդյան Արաբիայի սահմանին հարյուրավոր թուրքական բեռնատարներ և Թուրքիայից հազարավոր փաթեթներ: Բեռնատարներին երկիր թույլատրեցին միայն թագավորությունում թուրք դիվանագետների միջամտությունից հետո:


2017-ին, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը խզեց կապերը հարևան Կատարի հետ, Անկարան աջակցեց Դոհային՝ տնտեսական և ռազմական առումով: Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները լարվել են նաև Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պատճառով։


Սաուդյան Արաբիայի իշխանությունները ճնշում են գործադրում տեղական բիզնեսի վրա, որպեսզի նրանք առևտուր չանեն Թուրքիայի և նրա արդյունաբերության հետ: Թուրքական Dunya թերթը հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը կապվել է անհատ ձեռնարկատերերի հետ և նրանց կարգադրել է առևտուր չկատարել թուրքական ընկերությունների հետ ու չգնել Թուրքիայում արտադրված որևէ ապրանքատեսակ: Կառավարությունը հայտնել է, որ տուգանքներ կսահմանվեն ցանկացած ընկերության նկատմամբ, որը կանտեսի  կարգադրությունը:


Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիան արշավ է սկսել, որպեսզի իր քաղաքացիները չմեկնեն Թուրքիա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր