Լուկաշենկոն Երևանում հիստերիա է բարձրացրել.Փաշինյանին է հաջողվել նրան հանգստացնել
Ռուսական «Незыгарь» տելեգրամ-ալիքը ներկայացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանից ժամանակից շուտ մեկնելու իր վարկածը: Մինսկում իր աղբյուրներին հղում անելով՝ ալիքը հայտնում է, որ Լուկաշենկոյի վերադարձի պատճառը դարձել է Ռուսաստանի կտրուկ արձագանքը ռուսական դեսպանատան ռազմական կցորդ Ռոման Սպիրիդոնովի՝ Բելառուսը լքելուն: Սպիրիդոնովը երկիրը լքել է բելառուսական կողմի խնդրանքով:
Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում կարճ զրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ, ինչից հետո իրավիճակը լարվել է: Գործին միջամտել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով կարողացել է ստիպել Լուկաշենկոյին հանգստություն պահպանել:
«Ալեքսանդր Լուկաշենկոն Երևանում հիստերիա է բարձրացրել: Միայն Նիկոլ Փաշինյանին է հաջողվել նրան ստիպել հանգստություն պահպանել: Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Լուկաշենկոյի հետ դեմ դիմաց հանդիպում ունենալ»,- տեղեկացնում է «Незыгарь»-ը:
Նշվում է, որ այդ միջադեպից հետո, չսպասելով միջոցառման ավարտին, բելառուսական ողջ պատվիրակությունը լքել է Հայաստանը, իսկ Լուկաշենկոն ոչ մեկին հրաժեշտ չի տվել: