Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը          ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով       ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները    

04 հոկ 2019 14:52

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է հղել ՈւԵՖԱ-ին Արցախի դրոշով դրոնի միջադեպի կապակցությամբ

Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան (affa) բողոք է հղել ՈւԵՖԱ-ին Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի «Դյուդելանժ» - «Ղարաբաղ» խաղում Արցախի Հանրապետյան դրոշով դրոնի միջադեպի կապակցությամբ եւ պահանջել հետաքննություն, հաղորդում է affa.az-ը։ Միջադեպը տեղի էր ունեցել Լյուքսեմբուրբի «Ժոզի Բարտել» ստադիոնում։ Պատասխանատվությունը ստանձնել է ՖԱՖ-ը։
«Ակցիան իրականացրեցին մեր տղերքը Բելգիայից՝ Սպարտակի գլխավորությամբ»,- նշված է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ հանդիպումն ընդհատվել էր մոտ 20 րոպե։
«Դյուդելանժը» ներողութուն էր խնդրել տեղի ունեցածի կապակցությամբ։
***
Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» և Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» միջև ֆուտբոլի Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման ժամանակ հայ երկրպագուները մարզադաշտում ծածանել են Արցախի դրոշը: Խոսքը մասնավորապես վերաբերում է ՖԱՖ-ի (First Armenian front) անդամներին:
Տղաների քայլից հետո մրցավարը ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը, որն ավելի ուշ շարունակվել է:
ՖԱՖ-ն ավելի ուշ հրապարակել է նաև ակցիան իրականացրած տղաների լուսանկարները. «Ակցիան իրականացրեցին մեր տղերքը Բելգիայից՝ Սպարտակի գլխավորությամ»,-գրված է ակումբի էջում՝ լուսանկարի ներքո:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր