Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ          Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը       Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները    

04 հոկ 2019 14:32

Տեսանյութ. Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ

Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4–ին դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը՝ նշելով, որ դատական գործընթացը երբ սկսի՝ կպատասխանի գործի վերաբերյալ մյուս հարցերին։

Հարցին, թե պաշտոնից ազտվելուց հետո ինչո՞վ է զբաղվում, Երանոսյանն արձագանքեց. «Թոշակառուներ ինչո՞վ են զբաղվում, այգի եմ խնամում»։

Անդրադառնալով ոստիկանապետի պաշտոնից Վալերի Օսիպյանի ազատմանը, Երանոսյանը հայտարարեց, որ չգիտի, թե ինչու է նա նման քայլի դիմել։
«Ոչ քաղաքականությունով եմ զբաղվում, ոչ էլ հետեւում եմ»,–ասաց նա։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լեւոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։
Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի եւ ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։
 
Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ հայտարարում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում է հնարավոր եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր