Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան       Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է    

04 հոկ 2019 15:34

Տեսանյութ.Ադրբեջանը պետական մակարդակով վարում է կեղծ տեղեկությունների քաղաքականություն․ Ֆեյք «Քարաբախ» ակումբի դեմ ակցիաները լինելու են շարունակական

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը հանդես է եկել հայտարարությամբ․
«Եվրոպական ֆուտբոլային ասպարեզում Ադրբեջանը պետական մակարդակով, ֆուտբոլային ակումբի միջոցով վարում է կեղծ տեղեկությունների և կեղծ պրոպագանդայի տարածման քաղաքականություն։

Նման քաղաքականությանն ի պատասխան ֆեյք «Քարաբախ» ակումբի դեմ հանդես ենք գալիս Արցախը ներկայացնող, պրոպագանդող ակցիաներով, որոնց միջոցով միջազգային ամենահայտնի պարբերականները լուսաբանում են խնդիրը ոչ միակողմանի, եվրոպական ակումբների տասնյակ հազարավոր երկրպագուներ ուսումնասիրությունից հետո ճիշտ պատկերացում են կազմում Արցախի մասին։ Ակցիաները լինելու են շարունակական»։
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի «Դյուդելանժ» - «Ղարաբաղ» խաղում Արցախի Հանրապետյան դրոշով դրոն էր հայտնվել խաղադաշտի վրա։ Հանդիպումը մի քանի րոպե ընդհատվել էր։
Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան (affa) բողոք է հղել ՈւԵՖԱ-ին միջադեպի կապակցությամբ եւ պահանջել հետաքննություն։ Լյուքսեմբուրգի «Դյուդելանժը» ներողութուն էր խնդրել տեղի ունեցածի առիթով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր