19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

04 հոկ 2019 17:05

Լսե՛ք ուրեմն.Հանգիստ մնացեք ձեր տեղերում.Միքայել Մելքումյանի կոշտ արձագանքը ԵԽԽՎ–ում Ադրբեջանի պատվիրակներին

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներ Ռաֆայել Հուսեյնովը եւ Սեվինժ Ֆաթալիեւան արցախյան հակամարտությանը վերաբերող իրենց ելույթներում մեղադրանքներ են հնչեցրել Հայաստանի ներկայիս իշխանությունների, մասնավորապես՝ Հայաստանի վարաչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Նրանց ելույթներին կոշտ արձագանքելն է ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Հարգելի գործընկերներ,

Պետք է հաստատեմ մեր կազմակերպության մշակույթի, չափորոշիչների եւ գործելաձեւի համար անընդունելի մի բան: Լսե՛ք ուրեմն: Ռաֆիկ Հուսեյնովը եւ տիկին Ֆաթալիեւան պրովոկացիոն ելույթներ են ունենում: Լեռնային Ղարաբաղի տարածքն ի սկզբանե հայկական է եղել: Հայերը միշտ ապրել են այդտեղ, հիմա էլ են ապրում, եւ հետո էլ միշտ պետք է ապրեն Լեռնային Ղարաբաղում: Դրա ապացույցը եկեղեցիներն են, հուշարձանները, բազում այլ ապացույցներ, որ կարող եք գտնել այնտեղ:
Այժմ, ինչ վերաբերում է Արցախի խնդրի լուծման հարցում մեր կառավարության դիրքորոշմանը, նախ եւ առաջ Հայաստանի կառավարությունը եւ բնակչությունը միշտ էլ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են եղել: Այնուհետեւ, արդեն 30 տարի է, ինչ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները արցախյան խնդրի կարգավորման գործառույթները պատվիրակել են Մինսկի խմբի համանախագահներին, Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին: Ուրեմն էլ ի՞նչ եք ցանկանում:
Ինչո՞ւ չեք համաձայնում շփման գծի ամբողջ երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման մալուխային համակարգ: Եվ, ի վերջո, ի՞նչ կասեք Ադրբեջանի  պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարության մասին, որում ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարին՝ «Պարոն նախարար, մենք  պետք է հանդիպենք ռազմի դաշտում»: Ահա Ադրբեջանի կառավարության դիրքորոշումը՝ խիստ սադրիչ եւ ամենեւին անընդունելի»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր