Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

05 հոկ 2019 13:20

Տեսանյութ. Մտածում էի՝ մահանալու եմ,փորձել են խեղդել թաշկինակով.պատմում է ավազակներին դիմադրած 25–ամյա Էմման

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ավազակային հարձակման ժամանակ երկու տղամարդու դեմ հաջողությամբ պայքարած 25-ամյա Էմման, որը «Գավառ» բժշկական կենտրոնում բուժում է ստանում, երկու գիշեր է՝ քնել չի կարողանում, սարսուռով է հիշում տեղի ունեցածը:
«Պաշտպանվում էի այդ ամեն ինչի ժամանակ, բայց հետո  ստացածս հարվածներից, թե  սթրեսից, մտածում էի՝ մահանալու եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Դեպքի օրը Էմման տանն է եղել, լսել է, որ մարդիկ են մտել բակ, հրում են իրենց շանը, իջել է պարզելու՝ ինչ է տեղի ունենում: Տղամարդիկ անծանոթ են եղել նրան, հարցրել են՝ արդյոք  տունը վաճառում են, հետո հարձակվել են նրա վրա:
 «Դիմադրեցի, զենք պահեցին վրաս, ես զենքը խլեցի ձեռքից, դրանով խփեցի իրեն, ընկավ, մյուսը հարձակվեց վրաս, դիմադրեցի, քաշքշեցինք իրար, դռան մոտ կակտուս կար, հարվածել եմ այդ կակտուսով, ինքն ինձ թողել է: Էդ ընթացքում տուն եմ մտել, ուշագնաց եմ եղել, նկատել եմ, որ խոհանոցից ա դուրս գալիս: Սրբապատկեր կա, ծաղկամանով կոտրեց դա, նոր դուրս եկավ»,- դեպքի մանրամասները հիշեց Էմման՝ նշելով, որ տղամարդիկ հեռացել են առանց որեւէ բան գողանալու:
Էմմային տանն ուշագնաց գտել են ընտանիքի անդամները՝ աշխատանքից վերադառնալուց հետո, տեղափոխել հիվանդանոց: Աղջկա մոտ փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, քերծվածքներ են ախտորոշվել: Գլխուղեղի ցնցումը, հավանաբար, քաշքշուքի ժամանակ ապակուն ստացած հարվածից է առաջացել:
«Ինձ հրել են, կպել եմ ապակուն, կոտրվել է, փորձել են խեղդել թաշկինակով, հետո մեկի մոտ դանակ էլ կար փոքր, դրանով քերծել են մարմինս»,- պատմեց նա:
Էմման գեղարվեստի պետական ակադեմիան է ավարտել, հատուկ ֆիզիկական պատրաստություն չի անցել, բայց ինչպես մայրն է նշում՝ ֆիզիկական ուժեղ տվյալներ ունի:

Էմման Գավառի փոխքաղաքապետ Գրիգոր Բոշյանի որդու նշանածն է: Նշենք, որ հարձակում գործած անձինք որոնվում են։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր