Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ          Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը       Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները    

05 հոկ 2019 14:01

Հանրապետականը հիվանդանոց չի, սպանդանոց է, քանդեք էդ որջը.գոնե հերձած կտորներից ԴՆԹ հետազոտություն անեն.մեռած երեխային չտեսած մայր

Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը  տեղեկացնում է.  «Դատաբժշկականում մեր երեխայի մարմինը չկա… Շատ շնորհակալ եմ բոլորիցդ։ Գրում եք, զանգում եք, հետաքրքրվում եք, թե ո՞նց կարող եք աջակցել։ Հավատացեք, ես ինքս էլ չգիտեմ ու՞ր գնամ կամ ի՞նչ անեմ։ Ես միայն ուզում եմ, որ մարմին հայտնաբերեն կամ ինչպես ասում են՝ գոնե հերձած կտորներից ԴՆԹ հետազոտություն անեն և ՀՀ ում և ՀՀ ից դուրս՝ պարզելու համար մեր երեխան է, թե՞ ոչ, իսկ ապա դատական պրոցես , բոլոր մեղավորները պետք է պատժվեն։
Հավատացեք, թեկուզ, այս պահին սպառված եմ, հոգեպես շատ ծանր վիճակում եմ, ուղեղս բթացած է, ոտքի վրա արդեն չեմ կարողանում կանգնել, բայց պիտի մինչև վերջ գնամ, թեկուզ ծնկաչող, թեկուզ գետնին չոչ անելով, թեկուզ կիսամեռ  Ես թույլ չեմ տա, որ նրանք մարսեն մեզ այսքան դաժան փորձության ենթարկելու և որդուս խլելու համար»:
Նշենք, որ այս դաժան պատմությանն արձագանքել է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝  վստահություն հայտնելով, որ իրավապահները կիրականացնեն արդար քննություն և կտան բոլոր հարցերի պատասխանները:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին օրերին բազմիցս հարցեր եմ ստացել «Հանրապետական ծննդատան» դեպքի հետ կապված, մասնավորապես, որ ծնողները չեն գտնում իրենց երեխայի դին։
Որևէ հայտարարությամբ մինչ այս պահը հանդես չեմ եկել, քանի որ նյութեր էին նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու և դեպքի հանգամանքները պարզելու համար։
Քիչ առաջ տեղեկացա, որ գործն արդեն իսկ ուղարկվել է Քննչական կոմիտե և խոսեցի քննչական կոմիտեի նախագահի հետ։ Վստահ եմ, որ իրավապահները կիրականացնեն արդար քննություն և կտան բոլոր հարցերի պատասխանները։
Նշեմ, որ դեպքի առաջին իսկ պահից նախարարությունը տեղեկացված է եղել և օգնել է իրավապահներին օբյեկտիվ տեղեկատվություն հավաքագրելու գործում։ Այս պահին սպասում ենք քրեական գործի հանգուցալուծմանը՝ հետևություններ անելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան համակարգային միջոցառումներ ձեռնարկելու համար»:

Նախարարի գրառման տակ բազմաթիվ մեկնաբանություններ կան: Քաղաքացիները պահանջում են, որ իրականացվի արդար քննություն, իսկ բոլոր մեղավորները պատասխան տան օրենքի առաջ.

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր