Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

07 հոկ 2019 13:34

Անընդունելի է, որ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ

Ես ասել եմ, որ ինձ համար անընդունելի է, երբ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նշենք, որ քիչ անց կմեկնարկի դատական նիստը, որի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավոր Աննա Դանիբեկյանին։
Անդրադառնալով մի շարք հասարակական-քաղաքական գործիչների ստորագրահավաքին, որով պահանջում են, որ Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ, Սեյրան Օհանյանն ասաց. «Այն քաղաքական-հասարակական գործիչները, որոնք գնահատում են իրավիճակը, համապատասխան միջոցներ ձեռնարկում են: Կարելի է այդ ամենը իրականացնել և թույլ տալ նաև, որ ինքը լինի ազատության մեջ` առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ, համարձակ եկել, ներկայացել է, երբ անհրաժեշտ է եղել: Ինչ պահանջներ դնում են նրա առջև, նա կատարում է»:


Պաշտպանության նախկին նախարարը նշեց նաև, որ վաղը Գերմանիայի Դաշնության դեսպանատուն է դիմելու` բուժման նպատակով այնտեղ մեկնելու համար:
«Կարծում եմ, որ այն փաստաթղթերով, որոնք ներկայացնում եմ, թույլտվություն կստանամ: 2011 թ.-ին ձեռք եմ բերել պրոթեզ և դրանից հետո 3 անգամ մեկնել եմ՝ 2 տարին մեկ: Այնպիսի պրոթեզ է, որի սպասարկումն իրականացվում է միայն ու միայն Գերմանիայում: Ես կմեկնեմ մի քանի օրով և կվերադառնամ»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Ես ցավում եմ, որ մենք կորցրել ենք մի մարդու, ով հասարակական, պետական, քաղաքական գործիչ է եղել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սեյրան Օհանյանը՝ խոսելով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մասին:
Օհանյանը հիշեցրեց, որ քրեական գործ է հարուցված, ինչի շրջանակներում պետք է պարզվի, թե ինչ է եղել. «Ես հարգել եմ այդ մարդուն ու հարգում եմ»:
Օհանյանը խոսեց նաև Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին՝ հայտարարելով, որ նշանակովի պաշտոնների դեպքում հրաժարականներն անընդունելի են. «Կադրային քաղաքականություն է տեղի ունենում և երկրի ղեկավարությանը պետք է հարցնել, թե ինչու են նշանակում կամ ազատում տարբեր մարդկանց»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր