ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

07 հոկ 2019 14:53

Տեսանյութ.Մանկական կոշիկներ ու մոմեր. Մանկական ու մայրական մահացությունների դեպքերն աննախադեպ են

Ընդդեմ «Քար Լռության»՝ առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել «Առողջ Հանրություն» ՀԿ անդամներն ու մի շարք քաղաքացիներ։
Պահանջը՝ առողջապահության նախարարության ուշադրությունը հրավիրել մանկական եւ մայրական մահացության դեպքերի, ինչպես նաեւ հետպատվաստումային շրջանում երեխաների առողջական վիճակի վատթարացման խնդիրների վրա։
Խորհրդանշական կերպով ակցիայի մասնակիցները մանկական կոշիկներ ու մոմեր են շարել նախարարության շենքի աստիճաններին։
«Ակցիայի նպատակն է լռության ձայն բարձրացնել առողջապահության նախարարության լռության դեմ, որը նրանք համառորեն պահում են՝ չնայած վերջին ամիսներին ավելի հաճախ ենք ականատես լինում մանկական եւ մայրական մահացության դեպքերի։ Մենք պահանջում ենք, որ բոլոր այդ դեպքերը ուսումնասիրման առակա դառնան ոչ միայն իրավապահ մարմինների, այլեւ առողջապահության նախարարության հատուկ հանձնաժողովների կողմից եւ , ի վերջո, բացահայտվեն պատճառները »,-ասել է«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը ։
Անդրադառնալով պատվաստումների հետեւանքով երեխաների մոտ առաջացող խնդիրներին՝ նա նշել է, որ զուտ արդյունք ցույց տալու համար չի կարելի առանց հետազոտության պնդել, որ պատվաստումը դեր չի ունեցել. «Ես կոչ եմ անում ծնողներին՝ պահանջել, որ երեխաներին լիարժեք հետազոտեն մինչեւ պատվաստում անելը։ Ավելի լավ է՝ դուք համոզված լինեք, որ երեխան առողջ է, հետո նոր ստանա պատվաստանյութ, քան հետո երեխան վատանա եւ ձեզ ասեն՝ գիտե՞ք երեխան ուներ երիկամի խնդիր, սրտի խնդիր, աղիների խնդիր, դրա համար վատացավ»։
Մարինա Խաչատրյանն ասաց, որ ակցիան իրականացնում են որպես ծնողներ։ Նա նշել է, որ եթե նախարարությունն ականջալուր չլինի բողոքի ակցիայի, դրանք շարունակական են լինելու։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր