Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու , ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Ի՞նչ է հայտարարելու հաջորդ անգամ՝ թուրքական դրոշի այրման արգելո՞ւմը ապրիլի 24-ին Երևանում, թե՞ Ցեղասպանության հուշարձանի և թանգարանի փակումը    

08 հոկ 2019 13:13

Մանվել Գրիգորյանն այս պահին նարկոզի տակ է.դարձյալ գրավի միջնորդություն ներկայացրին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չէ։
Ներկա են պաշտպաններ Լևոն Բաղդասարյանը, Կարեն Քամալյանը, Արսեն Մկրտչյանը, Գուրգեն Գրիգորյանը, գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանը, դատախազ Վահե Դոլմազյանը։
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ դատարան է ստացվել գրություն, ըստ որի՝ այսօրվա դատական նիստին Մանվել Գրիգորյանը չի կարող մասնակցել՝ ելնելով առողջական վիճակից։
Դատավորը հայտնեց նաև, որ առանց ամբաստանյալի մասնակցության դատական նիստը ենթակա չէ շարունակվելու։ Սակայն պաշտպաններից Լևոն Բաղդասարյանն ասաց, որ հայտարարություն ունի։
Բաղդասարյանը իր ելույթում նշեց. «Արդեն օրական ռեժիմով երևում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացումը։ Դուք տեղյա՞կ եք արդյոք, որ նրա
ձեռքերի և ոտքերի անզգայացումը հասնում է գրեթե 100 տոկոսի։ Տեղյա՞կ եք, որ նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, շնչահեղձ է լինում առանց արհեստական ապարատի, որ նրա մարսողական օրգանները խանգարվել են։ Տեղյա՞կ եք, որ նա հենց այս պահին գտնվում է նարկոզի տակ»։ Բաղդասարյանը մանրամասնեց, որ բժշկական միջամտություն կատարելու համար նրանց անզգայացել են։
Նա հիշեցրեց նաև, որ ՄԻԵԴ ուղղված իրենց գանգատները վերաբերում են ապօրինի կալանքին և խոշտանգման փաստին։
«Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չփոփոխելը դատարանի կողմից դիտում ենք անօրինական եւ խոշտանգում»,-  այս մասին քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը․ «Դատարանը նպաստում է, որ Գրիգորյանը զրկվի արդյունավետ բուժվելուց եւ դատարան ներկայանալուց՝ բխող բոլոր իրավական հիմնավորումներով»,- ասաց նա։
Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին՝ գրավի չափը թողնելով դատարանի ընտրությանը․ «Միջգերատեսչական փորձաքննության հանձնաժողովի անդամ, բժիշկ-փորձագետ Նորվերտ Ավետյանը եզրակացրել է, որ առկա պայմանները, սահմանափակ տարածքում գտնվելու փաստը հարմար չեն խնամելու նրա բազմաթիվ պաթոլոգիաները։ Եթե չկարողանանք վերահսկել նրա դիաբետը, սրտային անբավարարվածությունը, անոթային եւ շնչառական անբավարարվածությունը, ձայնալարերի հետ կապված ախտահարությունը, կարող ենք վտանգել հիվանդի կյանքը»։
Ըստ պաշտպանի՝ բժիշկ-փորձագետը, հաշվի առնելով նրա առողջական խնդիրների բնույթը եւ բացասական դինամիկան, հանգել է այն եզրակացության, որ այս պայմաններում Գրիգրոյանի մոտ առկա հիվանդությունները կարող են էլ ավելի խորանալ՝ հանգեցնելով անկանխատեսելի հետեւանքների, ընդհուպ՝ մահվան․ «Գրիգորյանի առողջության հետագա վատթարացումը կրելու է դաարանը, նա այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում»,- ամփոփեց Բաղդասարյանը։
Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ պաշտպանության կողմը որպես հիմք վկայակոչում է փորձագիտական հանձնաժողովի անդամներից միայն մեկի զեկույցը, սակայն այդ հանձնաժողովը բաղկացած է տարբեր փորձագետներից, եւ դատախազի խոսքով՝ փորձաքննությունն ավարտական փուլում է գտնվում․ «Այս միջնորդության մեջ որեւէ բառ չկա, որ Մանվել Գրիգորյանը չի կարող Նաիրի բժշկական կենտրոնում կամ որեւէ այլ բ/կ-ում պատշաճ բուժօգնություն ստանալ։ Մանվել Գրիգորյանն այսօր գտնվում է իր նախընտրած բժշկական կենտրոնում, որը, ինչպես պաշտպանության կողմն է փաստում, ՀՀ լավագույն կենտրոններից է։ Եվ չկա որեւէ հանգամանք, որ Գրիգորյանը ՀՀ-ում չի կարող ստանալ այն բժշկական օգնությունը, որը կենսականորեն անհրաժեշտ է նրա բարելավման համար։ Նա 24-ժամյա ռեժիմով գտնվում է բժիշկների հսկողության տակ, ուստի այս առումով դատարանին ուղղված խոշտանգման վերաբերյալ գնահատականները խիստ սուբյեկտիվ են»,-նշեց մեղադրող դատախազը՝ հավելելով, որ եթե անգամ խսփանման միջոցը փոխվի, միեւնույնն է, նա էլի մնալու է բժշկական կենտրոնում եւ շարունակելու է իր բուժումը։ Դատախազը խնդրեց մերժել միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ ծորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր՝ ժ․ 13։30-ին
***
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քիչ առաջ մերժվեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր