Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

05 նոյ 2019 14:35

Տեսանյութ.Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող 109 միավոր անշարժ գույքը, «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:
Այսօրվա դատական նիստին կրկին Մանվել Գրիգորյանը չի մասնակցում, պաշտպանները նշում են, որ պատճառն ամբաստանյալի առողջական վիճակն է:
Դատական նիստին նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց Մանվել Գրիգորյանից ստացված գրությունը, համաձայն որի՝ Գրիգորյանը իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույքը, որի 20 տոկոսն է դեռ գույքագրվել և կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին՝ որպես առերևույթ վնասի փոխհատուցում։
Պաշտպանները նաև միջնորդեցին փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը:
Նրանք նշում են, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում առկա է բացակասան դինամիկա:
Մեղադրող կողմը նշեց, որ բացասական դինամիկան կարող է պայամանվորված լինել ոչ միայն զուտ կալանքով, այլ նաև, օրինակ՝ դեղորայքը ոչ պատշաճ ընդունելուց:
«Մանվել Գրիգորյանի դրսևորած վարքագիծը կապված սնունդ և դեղորայք չընդունելու, դա իր ապստամբելու իրավունքն է: Իրականում,եթե պետությունը չի կարողանում քո իրավունքը պաշտպանել, Մանվել Գրիգորյանն ընտրել է իր պաշտպանվելու իրավունքը, նա հրաժարվել է սնունդ ու դեղորայք ընդունելուց: Նրան բռնի հիվանդանոցից տեղափոխել են քրեակատորղական հիմնարկ, և եթե անձը հացադուլ է հայտարարում ու դու մարդուն մեղադրում ես, որ այ դու դեղադուլ ու հացադուլ ես հայտարարել, այ դրա համար է քո իրավիճակը վատացել, կներեք տղերք, բայց դա ցինիզմ է»,-ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:
Գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանն էլ ասաց, որ ամեն դատական նիստի, երբ պաշտպանական կողմը միջնորդություն է անում, մեղադրող կողմն ասում է, որ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ չի կարող դրսևորել պատշաճ վարքագիծ. «2018-ի ավարտին 2019-ի սկզբին, Մանվել Գրիգորյանը մեկ ամիս եղել է ազատության մեջ, որտե՞ղ եք տեսել նրա ոչ պատշաճ վարքագիծը, ի՞նչ է արել Մանվել Գրիգորյանը: Բացի այդ, բոլոր փորձագետները նշում են, որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Խնդրում եմ, որպեսզի միջնորդությունը բավարարեք»:
62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։
Աղբյուրը՝ tert.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր