Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ    

08 հոկ 2019 14:11

Տեսանյութ. Բանտապահները աքաղաղների մարտեր են կազմակերպել մերկ կալանավորների վրա

Վենեսուելայում բանտապահները մերկացրել են 82 կալանավորի և պառկեցրել հատակին` նրանց մերկ մարմինների վրա աքաղաղների մարտեր կազմակերպելով:
Նշվում է, որ նրանք նաև երկու ժամ շարունակ մահակներով ծեծի են ենթարկել կալանավորներին և 24 ժամով զրկել ջրից ու սննդից:


Կալանավորների հարազատները  ACN-ին հայտնել են, որ նման վերաբերմունքի պատճառը եղել է այն, որ կալանավորները վերջերս բոյկոտ են կազմակերպել` բողոքելով իրենց տրամադրվող սննդի և ջրի պակասից: Նրանք նաև պահանջել են, որ իրենց այցելուներին թույլատրվի դեղամիջոցներ բերել իրենց համար:
45 վայրկյան տևող տեսանյութը հրապարակվել է լրագրող Ալեքսանդրա Բելանդիայի կողմից և այն մեծ արձագանք է ստացել Վենեսուելայում:

Բանտի հանձնակատար Հերնան Դիասին և երկու այլ սպաների, ում անունները չի նշվում, մեղադրանք է առաջադրվել: 
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր