12:46 - Ցնցող մանրամասներ.Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել         12:24 - Որևէ ռազմական բեռնարգելք չի կարող կանգնեցնել Էրդողանին.Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների վակուումը շատ արագ լցնում է Պուտինը      12:05 - Անանուն զանգ է ստացել, որ երեխան մահացել է. Հ. Խաչատրյանը տեղեկատվություն չունի իր երեխայի գտնվելու վայրի մասին    

08 հոկ 2019 17:02

ԳՇ պետը՝ նոր զինատեսակների,Յուրի Խաչատուրովի Ապրիլյան պատերազմի ժամանակ գտնվելու վայրի մասին

 Հայկական Զինված ուժերում անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում փորձարկվել են նոր զինատեսակներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նրա խոսքով՝ նոր զինատեսակները հիմնականում վերաբերում են հակաօդային և հակատանկային պաշտպանությանը։ «Մասնավորապես, հակաօդային պաշտպանության առումով մենք ավելացրել ենք հնարավորությունները՝ հեռավորություն, բարձրություն և ավելի փոքր արտացոլող մակերեսներով սարքերը խոցելու վերաբերյալ։ Որոշակի զինատեսակներ նաև արդիականացվել են, որի ապացույցը եղավ Պաշտպանության բանակի կողմից անօդաչու թռչող սարքի խոցումը։ Կարող է շատ փոքր մակերես ուներ տվյալ անօդաչու թռչող սարքը և նախկինում չէր հաջողվի ՊԲ-ին նման խնդիրներ կատարել։
Դա նույնպես արդիականացման արդյունք էր»,- նշեց Դավթյանը։ Նրա խոսքով՝ հակատանկային միջոցների մասով մեծացել է հեռահարությունը։
«Մոտավորապես, մեր ունեցած միջոցներից՝ երկու անգամ, և որոշակի աշխատանքներ են տարվել, որպեսզի հակատանկային միջոցներ անմիջապես կիրառող անձնակազմի անվտանգությունն ու կենսունակությունը մարտի դաշտում ավելի մեծանա»,- ասաց ԳՇ պետը։ Նա նաև ընդգծեց, որ զորավարժությունների ընթացքում իր համար հատկապես ուրախալի էր ՊԲ խոշոր տրամաչափի հեռահար համազարկային կրակային միջոցների՝ «Սմերչ»-երի, ներդաշնակ կիրառումը։
Ինչը վերաբերում է միջոցների ձեռքբերմանը, ԳՇ պետը նշեց. «Մենք հիմա էլ ձեռք ենք բերում և ընթացիկ կլինեն, հիմնականում մենք փորձում ենք ձեռք բերել այն սպառազինությունը, ռազմական տեխնիկան, որը պահանջում է քիչ անձնակազմով լավ ուսուցված անձնակազմով, արդյունավետ խնդիրների կատարում»։
***
 
Յուրի Խաչատուրովը մարտական գործողությունները սկսելուց 20-25 րոպե անց արդեն հրամանատարական կետում է եղել և այնտեղից ղեկավարել գործողությունները՝ հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ գտնվելու վայրի մասին հարցին։ Նրա խոսքով՝ քննության ընթացքում նա տեղեկանք է ներկայացրել։
«Ցուցմունք չի եղել, քանի որ ես տեղեկանք եմ տրամադրել։ Տրամադրել եմ այն, ինչ-որ իրականում եղել է »,- ասաց Դավթյանը։
Գլխավոր շտաբի պետն այլ մանրամասներ չհայտնեց։ Նրա խոսքով՝ հրամանատարական կետի մուտքի և ելքի վերաբերյալ համապատասխան գրառումներ կան։
Հիշեցնենք, որ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտարարել էր, որ Ապրիլյան պատերազմի մարտական գործողությունների առաջին րոպեներին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը տեղում չի եղել։ Նա նաև հայտարարել էր, որ Յուրի Խաչատուրովը և մյուս ՀՀ գեներալները որոշ տարածքներ են վաճառել։ Այս հայտարարություններից հետո Յուրի Խաչատուրովը հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ Ստեփան Գրիգորյանի՝ պահանջելով իր պատվին և արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման և հերքման պարտավորեցում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր