Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է          Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա       Տեսանյութ. «Ձեր շոուն արեք, գնացեք». Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ    

10 հոկ 2019 12:33

Կիեւում Ադրբեջանի քաղաքացին սպանել է 22-ամյա համերկրացուն՝մասնատելով դիակը փորձել է թաքցնել հետքերը

Կիեւում Ադրբեջանի քաղաքացին սպանել է ընկերոջը եւ պատրաստվել մասնատել մարմինը՝ հանցագործության հետքերը թաքցնելու համար։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի դատախազության մամուլի ծառայությունը, փոխանցում է Korrespondent-ը։
Տան բնակիչներից բողոք է ստացվել բնակարաններից մեկից եկող տհաճ հոտի պատճառով։ Դեպքի վայր են եկել Կիեւի փրկարար ծառայության աշխատակիցները։


Նրանք կոտրել են դուռը եւ հայտնաբերել սպանված 22-ամյա տղայի դին (նույնպես ադրբեջանցի)։ Դռնից մինչեւ մուտքի ելք նկատվել էր արյան հետք։
Սպանվածի մարմնի վրա եղել են դանակի հարվածների բազմաթիվ հետքեր։ Նախնական տվյալներով՝ նրա մահը վրա է հասել հայտնաբերվելուց երեք օր առաջ։
Դեպքի վայրի զննման ժամանակ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են բենզասղոց, երեք տարա վառելիքաքսուքային հեղուկ, ռետինե դիմակ, կացին, փաթեթներ եւ այլ պարագաներ, որոնց օգնությամբ չարագործը, հավանաբար, նախատեսում էր թաքցնել հանցագործության հետքերը՝ մասնատելով մարմինն ու այն բնակարանից դուրս տանելով։
Առաջնահերթ քննչական գործողությունների անցկացման ընթացքում, այդ թվում հսկման տեսախցիկների ստուգումից եւ վկաների հարցաքննությունից հետո իրավապահները պարզել են սպանությանը Ադրբեջանի 23-ամյա քաղաքացու հանցակցությունը, որը զոհվածի ծանոթն էր։
Ներկա պահին կասկածյալը մեղադրվում է Ուկրաինայի ՔՕ 115 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն (սպանություն, այսինքն՝ մեկ այլ մարդու միտումնավոր հակաիրավական մահվան պատճառում) կատարելու մեջ։
Բայց այս պահին հայտնի է, որ կասկածյալը փախել է Ուկրաինայից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր