Հունիսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել, հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին       Կաթողիկոսը «Save Armenia»-ի անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման, Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը    

11 հոկ 2019 10:00

ՀՀ իշխանությունները դեսանտ են իջեցրել Վենետիկի հանձնաժողով.Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում՝ «Հրայր Թովմասյանի դիմա՞ց». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանություններն այս օրերին դեսանտ են իջեցրել Վենետիկի հանձնաժողով, որտեղ երեկ եւ այսօր լիագումար նիստ է ընթանում․ քննարկվում է Հայաստանին վերաբերող 2 հարց։
Մեկը՝ դատաիրավական բարեփոխումների փաթեթին հավանություն տալու, մյուսը՝ Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ Ռուստամ Բադասյանի դիմումը հանձնաժողովին։
Դեսանտի կազմում են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ տեղակալի հետ, ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում՝ Եղիշե Կիրակոսյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Մեր տեղեկություններով՝ նրանք փորձում են քաղաքական առեւտրի մեջ մտնել Վենետիկի հանձնաժողովի հետ՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում՝ «Հրայր Թովմասյանի դիմաց» բանաձեւով։ Այսինքն՝ Վենետիկը հավանություն է տալիս Հրայր Թովմասյանի հեռացմանը՝ բարեփոխումների անվան տակ, ինչի դիմաց Հայաստանը վավերացնում է կոնվենցիան»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր