«Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար          Զգուշացեք քրոնիկ հազից       Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել ՌԴ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման նպատակներով    

01 ապր 2023 11:29

Ի՞նչ է թաքնված երեկվա խփոցի-ծլկոցու տակ. այս միջադեպի բոլոր շերտերի հասկանալն ու դրան հետևելը հենց ուղիղ կապ ունի, թե ինչ է կատարվել ՀՀ սահմանին ու Արցախում, ու դեռ ինչ կկատարվի…

ՄԱՀՀԻ տնօրեն Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


Ի՞նչ է թաքնված ՀՅԴ-քոչարյանականներ խփոցի-ծլկոցու տակ


ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ճեպազրույցում հետաքրքրքիր մանրամասներ հայտնեց, թե ինչպես է տեղի ունեցել տիեզերական խփոցի-ծլկոցին: Երբ համադրում ես նրա պատմածը նիստին մասնակցած այլ պատգամավորների վկայությունների /Արփի Դավոյան և այլք/ հետ, միջադեպի, իսկ ավելի ստույգ՝ սադրանքի հետաքրքիր կոնտեքստներ են ի հայտ գալիս.


1. Հայաստան խմբակցության պատգամավորների պահանջով Վլադիմիր Վարդանյանը հրավիրում է ԱԺ փակ նիստ և դրան զեկուցման է հրավիրում միջազգային դատարաններում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Կիրակոսյանը հանգամանալից զեկուցում է միջազգային իրավական այն բոլոր քայլերն ու հեռահար նպատակները, որոնք Հայաստանը հետապնդում է Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու, պատժելու, ետ շրջելու մասով: Ես այստեղ փակագծեր չեմ բացի Հայաստանի ռազմավարությունից, որը միջազգային իրավագետները բավական հմտորեն մշակել են ու տանում են առաջ: Այո, այն ժամանակատար է, բայց քայլ առ քայլ իրականացվում է: Դրա շրջանակներում է նաև Միջազգային քրեական դատարանին միանալու Հայաստանի որոշումը, որի նախապատմությունը գալիս է անցած տարվանից և որևէ կապ չունի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետ: Այն բացառապես նպատակ ունի Ադրբեջանի գործած միջազգային հանցագործությունները, ագրեսիան, օկուպացիան միջազգայնորեն ճանաչելու, դատապարտելու, ետ շրջելու մեխանիզմներ ու հիմքեր ստեղծելու հետ:


2. Եղիշե Կիրակոսյանը հանգամանորեն ներկայացնում է Հայաստանի հետապնդած նպատակները, քայլերը: Ըստ Վլադիմիր Գասպարյանի տողատակերի, մի պահ անգամ ընդդիմությունն է հմայվում ներկայացվածով, ասելիք չի ունենում, որևէ հակափաստարկ չի ունենում: Ուշադիր նայեք Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցը և կհասկանաք, թե ինչ է ասում: Նա բառացի հայտարարում է, որ ընդդիմությունը բավարարված է լինում հարցի ներկայացումից, իսկ ավելի ստույգ պետք է ասել՝ այլևս բանավեճի հակափաստարկ չի ունենում…


 
3. Մինչդեռ, «Հայաստան» խմբակցությունը հաշվարկած է լինում, որ այդ քննարկումը հրավիրելով կառավարության ներկայացուցիչին ու իշխող կուսակցությանը կդնեն ծանր վիճակում, երբ քննարկումը ուղղորդված տանեն՝ «Ռուսաստա՞ն, թե՞ Միքազգային քրեական դատարան» երկընտրանքին: Քննարկումն այնպես է ընթանում, որ երկընտրանքի պահ չի առաջանում, քանի որ Եղիշե Կիրակոսյանը բառացիորեն, իրավական տեսանկյունից ներկայացնում է այն գործընթացը և նպատակները, որը Հայաստանը տանում է ու հետապնդում է, իսկ այդտեղ «հակառուսականության» տեղ չկա, որպեսզի իշխանությունը ընկնի պատրաստված ծուղակը: Հիշեք, որ օրեր առաջ նույն խմբակցությունից Գեղամ Մանուկյանն էր իշխանություններին մեղադրել Արևմուտք-Ռուսաստան «կրակի վրա յուղ լցնելու մեջ»՝ խոսելով Հռոմի ստատուտը վավերացնելու իշխանությունների մտադրության մասին… Իհարկե, իրարից չտարբերակելով Միջազգային քրեական դատարանն ու Արդարադատության միջազգային դատարանը, որոնք երկուսն էլ գտնվում են Հաագայում…


4. Տապալվելով պետաիրավական հարցերի հանձնաժողովում գեներացված հերթական կեղծ գործընթացում /նախորդը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի դեմ կեղծ մեղադրանքների հարցն էր/՝ հանրությանն անհայտ դաշնակցական պատգամավորը, որը մինչ այդ եղել է Սեյրան Օհանյանի վարորդը, դիմում է սադրանքի՝ պահանջելով հանձնաժողովից բացատրություններ տալ, թե «ինչ է մտածում իշխանությունը Ռուսաստանի մասին»: Վլադիմիր Վարդանյանը նրան ու մյուս գործընկերներին հորդորում է վերադառնալ բովանդակային քննարկմանը, ինչը լսում ենք ճեպազրույցի մեջ: Ի տարբերություն Թագուհի Թովմասյանի թերթի արտահոսքի, որը բացահայտել էր այս էական դետալը, Վլադիմիր Վարդանանը ճեպազրույցում դա ներկայացնում է որպես բովանդակային քննարկման վերադառնալու հորդոր: Ասել է թե՝ Վլադիմիր Վարդանյանը փորձում է կանխել սադրանքը ու թույլ չի տալիս քննարկումը շեղել դեպի Ռուսաստանը, Պուտինը, Ուկրաինան, որոնց հետ Հայաստանն իր քայլերն ու որոշումները չի կապել ու չի կապում:


5. Մինչդեռ Հռոմի կանոնադրության վավերացումն այդպիսի կոնտեքստ բերող հայտարարություններ արել է ՌԴ ԱԳՆ-ը, Տաշիր խմբի Սամվել Կարապետյանը, Ռուսաստանի հայերի միութան նախագահ Արա Աբրահամյանը, ՀՅԴ-ն… Ըստ որում՝ նրանք բացարձակ կեղծիք էին տարածել, թե Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանի իշխանությունները կատարում են Պուտինին ձերբակալելու համար և «Հայաստանի կառավարությունն այդ մասին հայտարարություններ է արել», մինչդեռ այդպիսի փաստ չկա, հետևաբար դա պետք էր ստեղծել պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկումը տանելով համապատասխան ուղղությամբ… Բայց ՀՅԴ-ն ու Հայաստան խմբակցությունը հուսախաբ են լինում. Եղիշե Կիրակոսյանի հետ հարցը սպառիչ ներկայաննելուց հետո Վլադիմիր Վարդանյանը փակում է նաև այդպիսի քննարկման ու դիսկուրսի ճանապարհը՝ նորաթուխ պատգամավորի սադրիչ հարցը անվանելով ոչ բովանդակային, ոչ առարկայական, ոչ քննարկմանն առնչվող ու պահանջում է վերադառնալ բովանդակային հարցերին: Նորաթուխ պատգամավորն էլ իբրև թե վրդովված նիստը նախագահողի տոնից, տղայական լեզվակռիվ է բացում «իմ հետ բարձր տոնով չխոսաս» թեմայով, ինչին ձայնակցում է Արծվիկ Մինասյանը /իր հարցազրույցում է մեղադրում Վարդանյանին բարձր գոռգոռալու մեջ/: Նորաթուխ պատգամավորը ակնթարթորեն առաջանում, հարվածում է Վարդանյանի քունքին ու գերձայնային արագությամբ, միջանցքի պատերը հավաքելով ծլկում է ԱԺ կանացի զուգարան… Արծվիկ Մինասյանն, իհարկե, դրան անվանում է «հեռանալ» է ասում է, որ ճիշտ է արել: Թերևս իր հարցազրույցում նա գրեթե արդարացնում է նաև բարձր տոնով ու ագրեսիվ Վլադիմիր Վարդանյանից «ինքնապաշտպանվելը»…. Բայց ասս ամենն արդեն հետմիջադեպային խեղճացած ինքնարդարացում են:


6. Ստացվում է, որ եթե միջադեպ չլիներ, նիստն ավարտվելու էր այն արդյունքով, որ կառավարութան ներկայացուցիչը սպառիչ փարատել է ընդդիմության բոլոր մտահոգությունները Հայաստանի բոլոր միջազգային իրավական քայլերի կապակցությամբ և նրանք ներքին բանավեճում այլևս հակադրվելու բարոյական ու քաղաքական իրավունք չունեն: Եվ որպեսզի իրենք իրենց դուրս հանեն ստեղծված պատային վիճակից, նյարդերը տեղի են տալիս, պահանջում են խոսել Ռուսաստանից, իսկ երբ դա թույլ չի տրվում, հաջորդում է բռնությունը Վարդանյանի նկատմամբ: Ճեպազրույցից տեսանելի է, որ Վարդանյանն ինքն էլ զարմացած է նորաթուխ պատգամավորի հանկարծակի գրգռումից, խոսում աֆեկտի մասին: Բայց, համաձայնեք, եթե դու ունես իրական մտահոգություններ, որոնք սպառիչ փարատվում են, դու չես կարող ուրախությունից ու բավարարվածությունից հանկարծ «վտանգ» զգալ, «նախահարձակ լինել ինքնապաշտպանության նպատակով», հարվածել ու գերձայնային արագությամբ ճողոպրել նաիրի հունանանի անվան զուգարան…. Համաձայնեք, անբաաատրելի շարժառիթ ու վարքագիծ է նկարագրվում:


7. Իրականությունն ավելի բազմաշերտ է ու մեկ պատճառ չունի: Հարցը միայն հանուն Կրեմլի պայքարի ճակատ ստեղծելն ու այն Մոսկվայում վաճառելը չէ, կամ ենթադրյալ հրահանգավորումը ինչ-որ կենտրոնից: Վլադիմիր Վարդանյանը մեկ այլ կարևոր փակագիծ է բացում՝ ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին օրենքը, դատական իշխանության մաքրման հետ կապված կոշտ քայլերը, տարատեասակ քրեական գործերը, որոնոով անցնում են ըննդդիմության առաջնորդներն ու պատգամավորները, որոնցով նրանք դիմել են Սահմանադրական դատարան… Պետաիրավական հարցերի հանձնաժողովը ասսդ բոլոր օրինագծերի համար եղել է գլխադասային, տվել դրական եզրակացություն: Մեկ շաբաթ առաջ էլ այդ նույն հանձնաժողովի իստում փակվեց Սեդա Սաֆարյանի անձի միջոցով ՍԴ-ին ճնշելու արշավի ճանապարհը: Կրկին նայեք ադդ նիստի ամբողջ տեաագրությունը, և հատկապես անն հատվածը, երբ Վլադիմիր Վարդանյանը ուղղում է Արծվիկ Մինասյանի սուտը ու հրապարակայնացնում, որ նրանք ամբողջ օրենքն են ուզում հակաաահմանադրական ճանաչել, ասսինքն՝ նրանք ոչ թե ինչ-որ հոդված չեն հավանում, այլ դեմ են ապօրինի գույքի բռնագանձմանը, որը հենց այս շրջանում մեկնարկել է դատարաններում… Նայեք, թե ինչ ղամլաղալ է բարձրացնում Արծվիկ Մինասյանը, ինչպես են նրանք գոռգոռում Վարդանյանի վրա, ու ադդ կերպ մատնում իրենց իրական վախերը թե իշխանության, թե ՍԴ որոշումներից…


8. Այդ ամենի փոխարեն ՍԴ-ն դնում և ոչնչացնում է 2004թ. ոչ իրավական որոշումը, մի շարք իրավագետներ բաաահայտում են, որ ադդ որոշումը կայացվել է ալլ երկրի շահերի համար, ոչ թե Հայաստանի շահերով առաջնորդվելով: Եվ ահա, առաջ է գալիս արտաքին-ներքին միջավայրերի գործարքի դաշտ՝ «ես քո համար, դու՝ իմ»-տապալել Հայաստանի միջազգային իրավական բոլոր քայլերը, որոնց անխտիր բոլորին Կրեմլը դեմ է արտահայտվել /ՄԱԿ դիմել, ՄԱԿ-ում հայտարարություններ ու բանաձևեր ստանալ, միաջզային դատարաններ դիմել ու միջազգայնացնել Հայասատանի ու Արցախի անվտանգային հարցերը, միջազգայնացնել Արցախի հակամարտությունը, ԵՄ դիտորդներ Հայաստանի սահմաններին և այլն/ և դրա դիմաց ու դրա հետ միասին փրկել սեփական ապօրինի գույքը…
Առայժմ իր բոլոր քայլերում ընդդիմությունն է տապալվում: Ու արժե, որ բոլոր նրանք, ում թվում է, թե ԱԺ-ում տեղի ունեցածը սոսկ տղայական, խուլիգանական կռիվ է, որը ուշադրություն է շեղում սահմանային, Արցախի ու կարևոր հարցերից, առնվազն կարող ես համաձայնել, բայց հակադարձել. բա հենց այս շեղող մանյովրի տակ էլ թաքնված է շան գլուխը… Չէ՞ որ հանձնաժողովում հենց այդ հարցերն էին քննարկում, որը փորձեցին տապալել… Մոռացե՞լ եք, թե ինչի համար էին հավաքվել…. Այնպես որ այս միջադեպի բոլոր շերտերի հասկանալն ու դրան հետևելը հենց ուղիղ կապ ունի, թե ինչ է կատարվել Հայաստանի սահմանին ու Արցախում, ու դեռ ինչ կկատարվի…


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր