Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

12 հոկ 2019 12:20

Թուրքիան գնդակոծել է Սիրիայում ԱՄՆ-ի դիրքերը

ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատները հրակոծվել են Սիրիայի հյուսիսարևելքում ամերիկացի զինծառայողների դիրքերը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թուրք գործընկերոջը հայտնել էր, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն այդ տարածքներից: Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ թուրքական ուժերի կողմից հրետակոծությունը այնքան ուժգին է եղել, որ ԱՄՆ-ի անձնակազմը քննարկել է պատասխան կրակ բացելու հնարավորությունը՝ ինքնապաշտպանության նկատառումներից ելնելով: Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Անկարան պետք է տեղեկացված լիներ ամերիկյան զորակազմի դիրքերի մասին։
Ըստ պարբերականի՝ քրդական հետախուզության և Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներից հայտնի է դարձել, որ միջադեպը տեղի է ունեցել Քոբանի քաղաքի մատույցներում՝ Մաշտենուրի բլրի վրա տեղակայված հատուկ նշանակության ջոկատների ուղղությամբ: Վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Նշվում է, որ ամերիկացի զինծառայողների հաղորդումից հետո հրակոծությունը դադարեցվել է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր