«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ          Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները       «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու է կալանավորվել «100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար»    

14 հոկ 2019 11:44

Զենք, որը մի քանի վայրկյանում մի քանի քաղաք հողին կարող է հավասարեցնել առանց մարդու միջամտության

Արհեստական ինտելեկտով զենքերը կարող են ընդամենը մի քանի վայրկյանում մի բանի քաղաքներ հողին հավասարեցնել: Այս մասին հայտնում է DailyStar-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդպիսի տեսակետ է հայտնել է Google ընկերության նախկին աշխատակից Լարա Նոլանը:
Արհեստական ինտելեկտ ունեցող զենք ասելով մասնագետը նկատի ունի այնպիսի սարքավորւմները, որոնք կարողանում են որոշում կայացնել առանց մարդու միջամտության:
Միևնույն տարածքում մի քանի նման սարքերի առկայության պարագայում շատ կարճ ժամանակում կարող է ամենաիրական պատերազմ սկսվել:
Սա կհանգեցնի նրան, որ ընդամենը մի քանի վայրկյանում մի քանի քաղաք կոչնչանա:
Նա այս երևույթը համեմատել է բորսաներում գործող համակարգի հետ, որտեղ աշխատում են նման ալգորիթմներ:
Այս ամենը հաշվի առնելով՝ մասնագետը կոչ է արել արգելել նման տեխնիկայի կիրառումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր