Լավ կլինի, որ նախկին իշխանությունն ավելի զուսպ լինի. հնարավոր է՝ հեղափոխության 2-րդ ալիքը սրբի տանի նույնիսկ անմեղ մարդկանց

Նրա խոսքով, երկրորդ ալիքը կարող է ավելի բիրտ լինել, ինչը վտանգավոր է պետության զարգացման տեսանկյունից. «Այդ իմաստով գերադասելի է, որ նախկին իշխանությունն ավելի զուսպ հանդես գա եւ դրանով ատելությունը չբորբոքի: Հիմա ժամանակ է պետք, որ մարդիկ իրենց ագրեսիան նվազեցնեն: Պետության զարգացումը կբերի նոր օրակարգերի ձեւավորման եւ հանրության վիրավորված, խոցված, ցավ ապրած մարդիկ այլեւս նոր մտածողությամբ կզբաղվեն պետականաշինությամբ: Դա կմոռացնի ցավը:
Մյուս կողմը, որը դժվար վիճակի մեջ է պաշտպանելու անցյալը, որն արդեն մերժվել է, խնդիրներ կունենան հեղափոխության երկրորդ ալիքի հետ: Պետք է ուղղակի ապահովել իրավական կողմը, ոչ թե գնալ գաղափարախոսական հակադրությունների ճանապարհով, որը դատապարտված է: Դրանով թույլ կտրվի, որ պարպվի ժողովրդի տարիների ատելությունը: Դրան չպետք է խոչընդոտել, որովհետեւ դա վտանգավոր ընթացք կունենա: Միգուցե նախկինների ինքնապաշտպանության բնազն է աշխատում, որը բորբոքում է նոր ատելություն»,-ընդգծեց ԲՀԿ-կան պատգամավորը: