17:02 - Մայրը քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային         16:43 - Գեղարքունիքի մարզում ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին      16:24 - «Արաբկիր» ԲԿ տեղափոխված երեխայի հայրը գլխով հարվածել է բժշկին    

14 հոկ 2019 16:29

Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝Արցախն՝ առանց բնիկ ժողովրդի.

«Ադրբեջանի նախագահի կողմից Մարաղայի սցենարի ներկայացումը որպես ԼՂ հիմնախնդրի լուծման տեսլական ի ցույց է դնում Ադրբեջանի մոտեցումը, որ նա ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ասաց  ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ադրբեջանի նախագահը փախստականների հետ հանդիպմանը իր խոսքում անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի երբեմնի ծաղկուն, ամբողջությամբ հայկական, 5000 հազար բնակչություն ունեցող Մարաղա բնակավայրին, որի բնակչությունը 1992 թ.  ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, և բնակավայրը շարունակում է մնալ Ադրբեջանի օկուպացիայի տակ: Այժմ Ադրբեջանի նախագահը ի լուր աշխարհի նշում է, որ այդ բնակավայրը վերակառուցվել է և բնակեցվել է ադրբեջանցիներով: Հատկանշական է, որ այս հայտարարությունը տեղավորվում ԼՂ հիմնախնդրի կարգավորման ադրբեջանական մոտեցման համատեքստում և ներկայացվում է լուծման տեսլական»,- նշեց նա։

Նաղդալյանի խոսքով՝ խնդրի կարգավորման Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ այդ ժողովուրդների նկատմամբ բռնության իրականացման:

«Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը երբևէ թույլ չեն տա Արցախում նոր վայրագություններ, դրանց դիմակայումը համահայկական խնդիր է, որը Ստեփանակերտում օգոստոսի 5-ին լավագույնս ձևակերպել է ՀՀ իշխանությունների կողմից ստանձնած հանձնառությամբ»,- շեշտեց խոսնակը։

Անդրադառնալով «Վալդայ» ակումբի համաժողովի ժամանակ Ալիևի պատասխանին՝ Նաղդալյանն ասաց.  «Չէի ցանկանա խորանալ ժողովուրդ և բնակչություն եզրույթների ադրբեջանական մեկնաբանության մեջ, բայց պետք է նշեմ, որ ժողովրդավարական հասարակությունում բնակչությունը նաև ժողովուրդ է և հակառակը։ «Վալդայ»-ի հայտարարությունում Ադրբեջանի նախագահի միայն մեկ եզրույթի հետ կարող եմ ամբողջությամբ համաձայնվել, որ հակամարտությունից առաջ Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, և Արցախի ժողովրդի կամարտահայտությունը  տեղի է ունեցել բնակչության ճնշող և բացարձակ մեծամասնության կամարտահայտության միջոցով»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր