Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

15 հոկ 2019 14:25

Այս հարվածները միայն Հանրապետականի դեմ չեն, թիրախում Հայաստանն է

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայաստանյան հարվածները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով եւ ԱՊՀ երկրներով։
Ահա այսպիսի կեղծ փաստարկներով լի քարոզչական գրքույկ վերջերս ինտենսիվորեն տարածվում է նաեւ Բրյուսելի եվրոպական ինստիտուտներում։
Այսպիսի համատարած հարձակման համար, ադրբեջանական կողմի անալիզով, կան մի քանի նախադրյալներ, որոնց դեմը պետք է առնել.
1. Նժդեհյան գաղափարախոսության վրա խարսխված Հանրապետականն այլեւս իշխանություն չէ, ներկայացված չէ նաեւ խորհրդարանական պատվիրակություններում, ինչը հարմար առիթ է նման պրոպագանդայի համար։
2. Գարեգին Նժդեհի կերպարն ու ուսմունքը միայն Հանրապետականինը չէ, այլ հայկական ինքնության պահպանման եւ պետականության ամրապնդման կարեւորագույն տարր է, որի թուլացումը անխուսափելիորեն ընկճելու է նաեւ ազգային դիմադրողականությունը։
3. Հայաստանի նոր իշխանությունները այս ընթացքում դրեւորում են ընդգծված հակազգային գործելաոճ՝ հարվածելով կարեւորագույն ինստիտուտներին. բանակ, եկեղեցի, ընտանիք։
Ստեղծված իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները, այդ թվում՝ Ազգային Ժողովը, պետք է պատրաստ լինեն լիարժեք հակազդելու ադրբեջանական հակաքարոզչությանը, զինված լինեն գիտելիքներով եւ փաստերով, հետայսու էքսպրոմտներից խուսափելիւ համար։
Այս հարվածները միայն Հանրապետականի դեմ չեն, թիրախում Հայաստանն է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր