Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, կա 3 տուժած          Իրանը «սիմետրիկորեն կարձագանքի» ԱՄՆ ցանկացած հարձակման կամ սպառնալիքի էլեկտրաէներգիայի հետ կապված       Աբովյան քաղաքում. «Kia»-ն կոտրել է ծառն ու կողաշրջվել, կա 1 զոհ, 3 վիրավոր, մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում    

15 հոկ 2019 15:05

Տեսանյութ. Կեղծ տեսանյութ.Ամերիկյան հեռուստաալիքն ԱՄՆ-ի զորավարժությունները ներկայացրել է որպես Սիրիայում Թուրքիայի հարձակման կադրեր

Ամերիկյան հեռուստաալիքն ԱՄՆ-ի զորավարժությունները ներկայացրել է որպես Սիրիայում Թուրքիայի հարձակման կադրեր, գրում է Daily Mail-ը:


Հեռուստադիտողները մեղադրել են հեռուստաալիքին՝ Սիրիայում տեղի ունեցածի վերաբերյալ կեղծ տեսանյութի հեռարձակման համար:
Հեռուստաալիքը հաղորդել էր, որ դրանք դեպքի վայրից վերջին կադրերն են, որոնցում «հստակ երևում է թուրքական բանակի հարձակումը»: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ հեռուստաալիքն իրականում ցուցադրել է 2017 թվականին ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի մոտակայքում գտնվող հրաձգարանում արված կադրերը:

ABC-ն խոստովանել է, որ տեսանյութը կեղծ է և ներողություն է խնդրել՝ հայտնելով, որ «ցավում է սխալմունքի համար»: Սակայն սոցցանցերի օգտատերերը նշել են, որ հեռուստաալիքը կորցրել է լսարանի զգալի մասի վստահությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր