Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

16 հոկ 2019 10:00

Արսեն Թորոսյանը «զոհաբերեց» փոխնախարարին, որ իր հարաբերություններն ԱԺ-ի հետ կարգավորի. «Ժողովուրդ»

«Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանին ազատել է աշխատանքից. Հարությունյանը «Ժողովուրդ» թերթին հրաժարվեց պատճառներն ասել, իսկ նախարարությունից պարզաբանեցին, թե՝ «իր դիմումի համաձայն»:
Սա տարօրինակ է այնքանով, որ գործառնությունների լայն շրջանակով օժտված փոխնախարարը օրեր առաջ ակտիվ գործում էր և գնալու տրամադրվածություն չուներ:

Ավելին՝ ԱԺ-ում բախում ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, երբ նախարար Արսեն Թորոսյանի նման դասեր էր տալիս ԱԺ-իև: Միրզոյանն էլ բարկացավ. «Կառաջարկեի այսուհետ քիչ փորձել ԱԺ-ին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել…»:
Եվ կարծիք կա, որ նախարար Թորոսյանը «զոհաբերեց» փոխնախարարին, որպեսզի իր հարաբերություններն Ազգային ժողովի հետ կարգավորի:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պաշտոնանկության առանցքային պատճառը Հ. Հարությունյանի հոր գործոնն է, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ իրականացվող ԱԱԾ գործողությունների արդյունքում հայտնվել է իրավապահների տեսադաշտում, և նախարարությունում արդեն չեն ցանկանում նրա հետ գործ ունենալ»:Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր