Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին    

16 հոկ 2019 12:58

Կանաչ ազդանշանից մինչև շրջափակում.ԱՄՆ-ն Անկարայի համար ծուղակ է տարածում անվերջանալի պատերազմի մեջ մտնելու համար

Սիրիայի հյուսիսային շրջաններից ամերիկյան ուժերին դուրս բերելով, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կանաչ ազդանշան է ցույց տվել Թուրքիային այդ տարածքի դեմ հարձակում իրականացնելու համար, իսկ այժմ իր դիրքորոշումը փոխելով, Անկարայի դեմ պատժամիջոցներ է սահմանում:
Հոկտեմբերի 14-ի երեկոյան, Թրամփը հաղորդագրություն տարածելով, ներկայացրել է Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների մանրամասնությունները: ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ գործադիր հրամանագիր ստորագրելով, իրավունք կվերապահվի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի այն պաշտոնատարների դեմ, որոնք նպաստում են Սիրիայի հյուսիսում ապակայունացնող քայլերին: Թրամփն ասել է, 50 տոկոսով ավելանալու է Թուրքիայից ներկրվող պողպատի մաքսատուրքը և անհապաղ դադարեցվում են 100 մլդ. դոլար արժողությամբ առևտրային համաձայնության շուրջ ԱՄՆ-ի առևտրի նախարարության և Թուրքիայի միջև բանակցությունները:
Թրամփը նաև սպառնացել է.«Թուրքիայի ղեկավարներն այս վտանգավոր ու կործանիչ ուղիին շարունակելու դեպքում, պատրաստ եմ շատ արագ ոչնչացնել այդ երկրի տնտեսությունը»:
Հաղորդագրության մեջ  Թրամփը նշել է.«Պատժամիջոցներ են կիրառվելու ֆինանսական բաժնի դեմ, առգրավվելու է գույքը և կանխվելու է ոմանց մուտքը ԱՄՆ»:
Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի Կոնգրեսի ճնշումները, այդ երկրի դեմ պատժամիջոցներ սահմանելը և Սիրիայի հյուսիսային շրջանների դեմ հարձակում իրականացնելու համար Անկարային կանաչ ազդանշան ցույց տալը, նրան պարտադրել են խիստ դիրքորոշում որդեգրել Թուրքիայի նկատմամբ: Ամեն դեպքում, Թրամփը, որ խոստացել էր Թուրքիայի տնտեսությունը ոչնչացնող պատիժներ է սահմանելու, այսօր բավարարվել է միայն մի քանի անկարևոր պատիժներով: Դա վկայում է այն մասին, որ Թրամփն անցյալի նման դիմացի կողմին վախեցնելու համար, բլեֆներ է անում, առանց դրանց իրագործման կարողությունն ունենալու:
Սիրիայի հյուսիսային շրջաններից ամերիկյան 1000 ուժերի դուրս գալու հրամանը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահը չի ցանկանում ամերիկյան ուժերին ներքաշել թուրքերի, Սիրիայի հյուսիսային շրջանների քրդերի ու այդ երկրի բանակի միջև տեղի ունեցող բախումներում:
Կիրակի օրը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարք Էսպերը, CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է.«Սիրիայի հյուսիսային շրջաններից ամերիկացի բանակայինների դուրս գալը Թրափմի հրամանով է տեղի ունեցել»:
Կարևորն այն է, որ չնայած Արևմուտքի, այդ թվում Եվրոպայի ու ԱՄՆ-ի ճնշումներին, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կարծես մտադիր չէ հրահանգել Սիրիայի հյուսիսային շրջանների դեմ հարձակման դադադրեցումը:
Հավանաբար նա ենթադրում է, որ Թուրքիայի տնտեսությունը կարող է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին կամ ներկա ժամանակահատվածում հնարավոր չէ լուրջ հարված հասցնել Թուրքիային:
Թրամփի սցենարի հետ կապված մեկ այլ խնդիր է նաև այն, որ Վաշինգտոնը Թուրքիային կանաչ ազդանշան  է տվել Սիրիայի հյուսիսային տարածք ներխուժելու համար, իսկ այժմ նրան դրդում է դադարեցնել այդ գործողությունը:  Իրականում ԱՄՆ-ն այդպիսով Անկարայի համար ծուղակ է տարածում Սիրիայի հյուսիսում անվերջանալի պատերազմի մեջ մտնելու համար, հատկապես որ Թուրքիայի ռազմական գործողությանը խիստ հակադարձել են եվրոպացիները: Այդպիսով մթագնելու է Եվրամիության հետ Անկարայի հարաբերությունները և Վաշինգտոնը կկարողանա Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանեկ ԱՄՆ-ի պահանաջներին հակադրվելու համար, այդ թվում Ռուսաստանից Ս-400 համակարգեր գնելու և Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու մտադրություն ունենալու պատճառով:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր