«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

16 հոկ 2019 13:58

135 հազար ուղևորները կխնայեն 20 մլն եվրո.Երևանից Եվրոպայի խոշոր քաղաքներ չվերթներ՝ միջինը 35 եվրոյով.«Ryanair»

«Հայաստանն այսօր դառնում է Ryanair-ի ցանցի 40-րդ երկիրը։ Մենք այսօր այստեղ ենք՝ հայտարարելու նոր ուղղություններ Երևանից՝ Հռոմ, Միլան, որոնք կմեկնարկեն հունվարից, Բեռլին՝ 2020թ.-ի ամռանից։ Եվ թերևս առաջին եվրոպական ուղղությունը Գյումրիից՝ դեպի Մյունխեն, կրկին 2020-ի ամռանից»,-այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը։
Ryanair-ի ղեկավարը նշեց՝ համոզված են, որ այն 130 հազար ուղևորներին, որ պատրաստվում են տեղափոխել, կնպաստեն նաև աշխատատեղերի բացմանը օդանավակայանում։
«Եթե համեմատենք մեր և բարձր արժեք ունեցող ընկերությունների սակագները, ապա այս 135 հազար ուղևորները կխնայեն 20 մլն եվրո»,-ասաց Դեյվիդ Օ՛Բրայանը, կարևորելով ընկերության կողմից բնապահպանական չափանիշների պահպանումը։
Դեյվիդ Օ՛Բրայանը նշեց, որ Ryanair-ի կայքում ամենամատչելի գինը սկսվում է մոտ 4 եվրո 99 ցենտից։ Ամենաբարձր գինը, օրինակ, Լոնդոնից-Մալագա ուրբաթ օրվա համար, եթե նախապես չի ամրագրվել, կլինի բարձր, մրցակիցների համեմատ՝ կես գին։ Ավիատոմսերի միջին գինը 35 եվրո է։
Երևանից չվերթները նախատեսված են շաբաթական 2 անգամ, հաջողության դեպքում կավելանան։
Դեյվիդ Օ՛Բրայանի խոսքերով, Հայաստանն ու Իռլանդիան շատ ընդհանրություններ ունեն, երկուսն էլ Եվրոպայի սահմանին են, փոքր երկիր են, բայց ակնհայտ տարբերությունը եղանակն է, ինչը պետք է լավ լինի զբոսաշրջության համար։ Օ՛Բրայանը ներկայացրեց նաև ընկերությունը, նշելով, որ այն ամենամեծ ավիաընկերությունն է ու ունի ամենամեծ ցանցը Եվրոպայում։ Այս տարի  այն սպասարկելու է 150 մլն հաճախորդի, հաջորդ տարի այն հասցնելով 200 մլնի։ Ընկերությունն ունի մոտ 500 օդանավ ու 2000-ից ավելի ուղղություններ։

«Մեր հաջողության գաղտնիքը պարզ է. մենք մարդկանց առաջարկում ենք արդյունավետ ծառայություններ՝ մատչելի գներով»,-ասաց Դեյվիդ Օ՛Բրայանը։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ Հայաստան տեղափոխվելուց հետո իր նպատակն է եղել մեծացնել Հայաստանի օդային կապվածությունը, քանի որ այն հսկայական ազդեցություն նկարող է ունենալ տնտեսության վրա ու ստեղծել շատ աշխատատեղեր։
«Հպարտ եմ, որ  Ryanair-ն աստեղ է»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր